Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net–ը «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը անամոթաբար ստում է ՀԱՊԿ-ի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ իր տեսաբլոգում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ պնդում է, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը անգործություն են ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ես անձամբ մասնակցել եմ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու վերաբերյալ փաստաթղթի մշակմանը։ Այդ փաստաթղթում, որը ես այն ժամանակ պատրաստել էի մեկ այլ խորհրդականի հետ համատեղ, մենք հղում էինք կատարել 4-րդ հոդվածին, որը ենթադրում է «անհապաղ արձագանքում»։ Նիկոլից [Փաշինյանից] դեպի ԱԳՆ ճանապարհին փաստաթուղթը փոխվեց, հղում կատարվեց 2-րդ հոդվածին, ինչը նշանակում է «խորհրդակցությունների նախաձեռնում», այլ ոչ թե ակտիվ արձագանքում։ Երբ այն հասավ ԱԳՆ, պարզվեց, որ փաստաթուղթն իրականում այդպես էլ չի հասել ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին։ Սա փաստ է։ Ուստի, նրանք կարող են մեղադրել միայն իրենք իրենց։ Կրկնում եմ՝ նրանք ստում են, անամոթաբար ստում են։

Երբ շատ ավելի ուշ սահմանին խնդիրներ առաջացան, Հայաստանն իսկապես դիմեց ՀԱՊԿ-ին։ Նկատի ունեցեք՝ դա արվեց 2-րդ հոդվածի շրջանակում։ Իսկ ի՞նչ է դա նշանակում. «խորհրդակցությունների նախաձեռնում, հանդիպումներ, որոշումների կայացում» և այլն։ Ավելին, այդ տարի Հայաստանն էր նախագահում կազմակերպությունում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ղեկավարն էր, սակայն հիմա ինքն էլ պնդում է, թե «ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել»։ Հարց է առաջանում՝ ու՞մ պետք է ուղղված լիներ դիմումը, իհարկե տվյալ ժամանակահատվածի ՀԱՊԿ ղեկավարին, իսկ դա Նիկոլ Փաշինյանն էր։ Հայց ներկայացվեց համաձայն 2-րդ հոդվածի։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները հավաքվեցին և գիշերվա ընթացքում նախապատրաստեցին փաստաթղթեր, որոնք արդեն իսկ համաձայնեցված էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չեմ մանրամասնի այն կոնկրետ միջոցառումները՝ ինչպիսիք են ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում կամ սահմանի երկայնքով, դիտորդների ներկայությունը և այլն, սակայն առավոտյան Նիկոլ Փաշինյանը չստորագրեց փաստաթուղթը։ Հայաստանը միակ երկիրն էր, որ հրաժարվեց ստորագրել այն»,- հայտարարել է Կարապետյանը։

Նախկին նախարարը նաև քննադատել է Փաշինյանին ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքների համար: «Եթե ՀԱՊԿ-ն այդքան վատն է, ինչո՞ւ դուրս չեք գալիս։ Ասում եք՝ «գագաթնաժողով է սպասվում, եթե մեզ հեռացնեն՝ կհեռանանք»։ Եթե ձեզ դուր չի գալիս, ինչո՞ւ պարզապես դուրս չեք գալիս։ Շրջվեք ու հեռացեք։ Արժանապատվությամբ ասեք. «Ես հեռանում եմ» (ի վերջո, մենք անկախ պետություն ենք): Ինչո՞ւ եք մնում այնտեղ։ Կամ էլ պարզապես լռեք»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները
Ամենադիտված