Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում, Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3- ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.7°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.3°C