Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտանում՝ «Կոմիտասի շուկայի» դիմաց, բախվել են «Ford», «Kia», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
«Zhongtong»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հավեկշռում և սպասարկում է թիվ 65 երթուղին։