Ռուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 26-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինային 173 գրոհային անօդաչու թռչող սարքերով, որոնք արձակվել են յոթ ուղղություններից: Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խփել թիրախների մեծ մասը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրությանը։
173 «Շահեդ», «Գերբերա» և «Պարոդիա» տիպի անօդաչու թռչող սարքեր են արձակվել յոթ ուղղություններից՝ Օրել, Կուրսկ, Միլլերովո, Պրիմորսկո-Ախտարսկ, Շատալովո, Դոնեցկ և Գվարդեյսկոյե։ Հարձակման հիմնական ուղղություններն էին Կիևի մարզը, Խարկովը և Զապորոժիեն։
Նախնական տվյալներով՝ ժամը 8:00-ի դրությամբ հակաօդային պաշտպանությունը խփել կամ խափանել է 134 ԱԹՍ։
Հարձակման հետևանքով Կիևում և Խարկովում հրդեհներ են գրանցվել, կան վիրավորներ։
Զապորոժիեյում այրվել է տուն և շուկա, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։