Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հակաբեղմավորման համաշխարհային օր, Եվրամիություն՝ Լեզուների օր, Էկվադոր՝ Ազգային դրոշի օր, Նոր Զելանդիա՝ Հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724- Երևանի խանը համաձայնվել է բանակցություններ վարել թուրքերի հետ և մոտ երեք ամիս պաշարված Երևանը անձնատուր է եղել: Թուրքերը միայն մեծ զոհերի գնով են կարողացել գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր: 

1869– ծնվել է աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր Կոմիտասը։

1890– ծնվել է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոն Մելիքսեթ-Բեկը:

1895– Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվել և իրականացվել են  հայ բնակչության ջարդեր:

1952 – ծնվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը:

1954 – վախճանվել է1945 թվականից Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1959– Երևանում կայացել է  «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այն: 

1967 – ծնվել է բժիշկ, գիտնական Պարունակ Զելվեյանը:

2000-կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը 

2001-Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը:

2002- 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «ԱրմենՏել»-ը սկսել է ևս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում: 

2006- հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանն է հանձնվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը: 

2013- վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը:

2019-կառավարության որոշմամբ երկիրը որպես նվիրատվություն ընդունել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին։

2020- Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց, որը նշան է մոտալուտ պատերազմի:

2021- տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

2025 — վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1141 —ծնվել է պարսիկ բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մտածող Նիզամի Գյանջեվին: 

1181 —ծնվել է իտալացի քարոզիչ, ֆրանցիսկյան օրդենի հիմնադիր ֆրանցիսկ Ասսիզացին:

1580– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը վերադառնալով Պլիմուտ ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը երկրորդ նման անապարհորդությունն էր Մագելանից հետո: 

1641 —ծնվել է անգլիացի բուսաբան և բժիշկ Նեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը:

1789 —ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ պետքարտուղար է նշանակվել, որը եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը:

1849 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ-գիտնական, Նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովը: 

1868- վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ավգուստ Մյոբիուսը:

1877 –ծնվել է  շվեյցարացի դաշնակահար Ալֆրեդ Դենի Կորտոն:

1887 —էմիլ Բերլիները արտոնագրել է գրամմոֆոնը:

1888– ծնվել է անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան Թոմաս Սթեռնս Էլիոթը:

1898 –ծնվել է  ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:

1908 —տեղի է ունեցել Բեզդենյան կողոպուտը: Լեհաստանի սոցիալիստական կուսակցության գրոհայինները Լեհաստանի ապագա ազգային հերոս Յուզեֆ Պլիսուդսկու գլխավորությամբ Բեզդենյա կայարանում կողոպտել են փոստային գնացքը:

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցել են  ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպել հեռանալ Ֆրանսիայի տարածքից:

1944 – ծնվել է հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար Անդրաշ Ադորյանը:

1945– վախճանվել է հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ Բելա Բարտոկը:

1950- Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի զորքերը Հյուսիսային Կորեայից հետ են գրավել Սեուլը։

-Ինդոնեզիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1960-ՄԱԿ-ի համաժողովի ամբիոնից հնչել է ամենաերկար ճառը, որը տևել է  4 ժամ 29 րոպե, իսկ ճառողը եղել է Կուբայի նախագահ ֆիդել Կաստրոն:

1961- Նյու Յորքում իր առաջին համերգն է տվել Բոբ Դիլանը:

1977 —Ուկրաինայում առաջին հոսանքն է տվել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:

1981 – ծնվել է ամերիկացի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը:

2003 – փակվել է Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, որը համարվում է Վիքիպեդիայի նախորդը:

2008 —Մոնղոլիայում բացվել է Չինգիզ խանի աշխարհում ամենամեծ արձանը: 

2016 —Կոլումբիայում կրակի դադարեցման համաձայնագիր է ստորագրվել կառավարության և ապստամբների միջև, փաստացի ավարտվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում:

2019- վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

2020-Խարկովի արվարձաններում գտնվող Չուգև տարածքում վթարի է ենթարկվել Ан-26 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 26 զինծառայող, ինքնաթիռում գտնվողներից մեկը կենդանի է մնացել:

2022 —Ռուսաստանի Իժևսկ քաղաքնի թիվ 88 դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն ահաբեկիչի կողմից, զոհվել է 13 անձ՝ ներառյալ 7 երեխա, հարձակվողը ինքնասպանություն է գործել:

Կ.Խաչիկյան

Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծ
Ամենադիտված