Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ տարվող քաղաքականությունը ունի պետականորեն կազմակերպված միտումնավոր բնույթ։ Խոսքը ոչ միայն եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների, արձանագրությունների, որմնանկարների կամ թանգարանային հավաքածուների ֆիզիկական ոչնչացման մասին է, այլ ավելի խորքային երևույթի՝ պատմական հիշողության վերաձևման, տարածքի ինքնության վերակոդավորման, և այդ տարածքում հայկական ներկայության իրավական, մշակութային ու հոգեբանական ջնջման մասին։

Արցախի բռնազավթված տարածքներում և Նախիջևանում տեղի ունեցածը (ունեցողը) ցույց է տալիս, որ Բաքվի քաղաքականության առանցքում կանգնած է ոչ թե պարզապես «մշակութային ժառանգության վերահսկողության» հարցը, այլ հայկականության հետքը որպես քաղաքական փաստ, որպես պատմական փաստարկ և որպես ինքնության ապացույց վերացնելու ծրագիրը։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի գործողությունները փորձագետների, հետազոտական կառույցների և միջազգային քաղաքական մարմինների կողմից հաճախ բնութագրվում են որպես մշակութային ջնջում, էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։

Եվրոպական խորհրդարանը նույնիսկ 2022 թվականի մարտի 10-ի բանաձևով խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու շարունակական քաղաքականությունը՝ արձանագրելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները։

Այս քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է միաժամանակ մի քանի շերտով։ Առաջին շերտը ֆիզիկական ոչնչացումն է։ Օրինակ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ջուղայի հայկական խաչքարերի գերեզմանատան հետ Նախիջևանում, դարձավ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կորստի խորհրդանիշ։ Երկրորդ շերտը յուրացումն է, երբ հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, արձանագրությունները և ճարտարապետական ամբողջ համալիրները ներկայացվում են որպես «աղվանական», «ուդիական» ու, ընդհանրապես, ոչ հայկական։ Երրորդ շերտը պատմական կեղծիքն է, երբ այդ վերագրումը ոչ թե գիտական քննարկման, այլ պետական քարոզչության, կրթական նյութերի, պաշտոնական ելույթների, «վերականգնողական» նախագծերի և վերահսկվող կրոնական բեմադրությունների միջոցով խեղաթյուրվում է պատմական իրականությունը։ Չորրորդ շերտը մեղադրանքի շրջումն է, երբ նույն պետությունը, որը սեփական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների ինքնությունը փոխում, վնասում կամ ոչնչացնում է, սկսում է Հայաստանին մեղադրել «մշակութային արժեքներ գողանալու», «արտեֆակտներ տեղափոխելու» կամ «պատմությունը կեղծելու» մեջ։ Սա դասական քարոզչական մեխանիզմ է, որի դեպքում սեփական գործողությունը վերագրվում է զոհին, որպեսզի հանցագործության փաստը ծածկադմփոց արվի մեղադրանքի մշուշի մեջ, իսկ միջազգային լսարանի համար ստեղծվի «երկու կողմերն էլ մեղավոր են» տպավորությունը։

Ադրբեջանի համար հայկական մշակութային ժառանգության հարցը միայն հուշարձանների հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների, Արցախի հայաթափման ու բռնի տեղահանման հետ։ Երբ տարածքից հեռացվում է բնիկ բնակչությունը, հաջորդ քայլը դառնում է այդ բնակչության հիշողության, գերեզմանների, եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, հուշարձանների և տեղանունների վերացումը կամ յուրացումը։ Եթե մարդն այլևս չկա իր հողում, նրա ներկայությունը շարունակում են վկայել քարերը, արձանագրությունները, խաչքարերը, որմնանկարները, շինությունները, ձեռագրերը, վանական համալիրները։ Հենց այդ պատճառով մշակութային ժառանգությունը դառնում է հաջորդ թիրախը։

Բաքուն լավ հասկանում է, որ հայկական եկեղեցու պատին պահպանված հայերեն արձանագրությունը, խաչքարի պատկերագրությունը, միջնադարյան գրությունը կամ վանքի պատմական հիշատակությունը կարող են լինել ոչ պակաս ուժեղ փաստարկ, քան քաղաքական փաստաթուղթը։ Ուստի մշակութային ժառանգության ոչնչացումը դառնում է տարածքի «նոր կենսագրություն» գրելու նախապայման։ Սրա վտանգը միայն անվանափոխման մեջ չէ։ Երբ հուշարձանի ինքնությունը փոխվում է, փոխվում է նաև դրա պահպանության տրամաբանությունը։ Եթե հայկական արձանագրությունը հայտարարվում է «հետագայում ավելացված կեղծ հետք», ապա այն կարող է հեռացվել որպես «վերականգնման» մաս։ Եթե խաչքարը ներկայացվում է որպես «օտար միջամտություն», այն կարող է տեղափոխվել կամ ոչնչացվել։ Եթե եկեղեցու հայկական ճարտարապետական շերտը հայտարարվում է «աղավաղում», ապա դրա վերականգնումը կարող է վերածվել «պատմական մաքրման»։

Սակայն խնդրի ամենացավոտ կողմերից մեկն այն է, որ Ադրբեջանի այս գործողությունները հաճախ չեն արժանանում բավարար և գործնական միջազգային հակազդեցության։ Դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում մոնիտորինգի մեխանիզմներ, փաստահավաք առաքելություններ, պատժամիջոցներ, վերականգնման վերահսկողություն և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայություն, ապա Բաքուն դրանք ընկալում է որպես քաղաքական աղմուկ, ոչ թե իրական զսպող գործոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների հարցը տարիներ շարունակ բախվել է մուտքի, մանդատի և քաղաքական համաձայնության խնդիրների։ Երբ միջազգային կառույցները չեն կարողանում ժամանակին մտնել տարածք, փաստագրել վիճակը և հրապարակել պարտադիր ուժ ունեցող գնահատականներ, այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական պետական քարոզչությամբ։ Իսկ երբ Հայաստանի իշխանությունների արձագանքը ամբողջությամբ բացակայում է և այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք չկա, Բաքուն ստանում է հավել յալ հնարավորություն՝ իր կեղծ պատումներն առաջ տանելու ոչ միայն սեփական հասարակության, այլև միջազգային հարթակների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին
Ամենադիտված