Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեծ օր Չինաստանի նախագահ Սիի հետ։ Սուպերբանականությունը մեծ քննարկման թեմա կլինի, բայց ես ուզում եմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Չինաստանն ունի նույն դիրքորոշումը», - գրել է նա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է խրախուսել արհեստական բանականության զարգացումը, այլ ոչ թե զսպել այն։ Նա նաև առաջարկել էր «արհեստական բանականություն» տերմինի փոխարեն օգտագործել «սուպերբանականություն» արտահայտությունը։