Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեղագործությունը սովորական բիզնես չէ. այստեղ շրջանառվում են հսկայական գումարներ, սակայն վաճառվող ապրանքն ուղղակիորեն կապված է մարդու առողջության և կյանքի հետ։ Դեղամիջոց գնելիս քաղաքացին վճարում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլև վստահում է, որ տուփի ներսում հենց այն պատրաստուկն է, ինչ նշված է պիտակին, այն համապատասխանում է սահմանված չափանիշներին, և վտանգ չի սպառնում իրեն։ Հետևաբար, դեղագործական շուկայի նկատմամբ պետական վերահսկողությունը լոկ տնտեսական կարգավորման հարց չէ, այլ հանրային անվտանգության և առողջապահական համակարգի առանցքային հենասյուներից է։

Հայաստանի դեղագործական շուկայի վերաբերյալ տվյալները, սակայն, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։

Մրցակցության պաշտպանության մարմնի ուսումնասիրությունները, պաշտոնական վիճակագրությունը և լրագրողական հետաքննական հրապարակումները վկայում են շուկայի բարձր կենտրոնացվածության, խոշոր ընկերությունների դեմ տարիներ շարունակ հարուցվող հակամենաշնորհային վարույթների, դեղբիզնեսի ու պետական ապարատի միջև առկա փոխկապակցվածությունների, չգրանցված դեղերի վաճառքի և դրանց որակի վերաբերյալ ահազանգերի մասին։ Այս ամենին զուգահեռ՝ պետական վերահսկողության համակարգը հաճախ խախտումն արձանագրում է միայն այն ժամանակ, երբ անորակ կամ ապօրինի ապրանքն արդեն հասել է սպառողին։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ դեռևս 2019 թվականին Հայաստանում դեղերի ամբողջ ներմուծման 60,3 տոկոսը բաժին էր ընկնում ընդամենը երեք խոշոր ընկերությունների՝ «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ Իմպորտ» և «Նատալի Ֆարմ» օպերատորներին։

Առանձին ապրանքային խմբերում շուկայի կենտրոնացվածությունն ավելի բարձր է եղել։ Գերիշխող դիրքն ինքնին օրենքի խախտում չէ, սակայն երբ շուկայի ավելի քան 60 տոկոսը կենտրոնացած է երեք ընկերության ձեռքում, այդ հանգամանքն անհնար է անտեսել, հատկապես, երբ նույն շուկայում պարբերաբար արձանագրվում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման դեպքեր։

Ուշագրավ է «Նատալի Ֆարմ» ընկերության փորձառությունը։ 2009–2010 թվականներին հակամենաշնորհային մարմինն արձանագրել էր ընկերության կողմից «Սզնի» մրցակցի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահում։ «Հետք»-ի հրապարակումների համաձայն՝ ընկերության գնային քաղաքականությունը նպատակ է ունեցել մրցակցին դուրս մղել շուկայից, ինչի համար «Նատալի Ֆարմ»-ը տուգանվել էր 20 մլն դրամով։ 2012 թվականին ընկերությունը դարձյալ հայտնվել էր հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում և պետական գնումների ոլորտում իրականացված գործողությունների համար տուգանվել 50 մլն դրամով։ Մեկ այլ դրվագով՝ «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցի պետական մրցույթում մրցակցի հաղթանակից հետո, «Նատալի Ֆարմ»-ը հիվանդանոցին առաջարկել էր նույն դեղամիջոցը տրամադրել անվճար։

Չնայած այս դեպքերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների, դրանց համադրությունը ցույց է տալիս, որ դեղագործական շուկայում մրցակցային միջավայրի խնդիրները քրոնիկ բնույթ են կրում, իսկ ազատ մրցակցության սահմանափակման հետևանքով նվազում է նաև սպառողի ընտրության հնարավորությունը։

Խնդրի մյուս կողմը դեղագործական բիզնեսի և պետական առողջապահական համակարգի փոխհարաբերություններն են։ «Հետք»-ի հետաքննություններից մեկում անդրադարձ էր կատարվել «Արմֆարմացիա» ընկերությանը, որը նախկինում ղեկավարել էր առողջապահության նախկին փոխնախարար և նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությունում ղեկավար պաշտոններ էին զբաղեցրել նաև նրա ընտանիքի անդամները։ 2017– 2020 թվականների ընթացքում «Արմֆարմացիան» 44 պետական կառույցների հետ կնքել էր 240 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 606,7 մլն դրամ ծավալով։ Այդ պայմանագրերի մի մասը կնքվել էր արդեն Ավանեսյանի՝ պետական պաշտոն ստանձնելուց հետո։ Անահիտ Ավանեսյանը հերքել էր իր կամ ամուսնու մասնաբաժնի առկայությունն ընկերությունում՝ նշելով, որ «Արմֆարմացիայում» իր նախկին աշխատանքը կապ չունի պետական համակարգում իր հետագա գործունեության հետ։ Հետևաբար, սա ինքնին իրավական խախտում չի արձանագրում, այնուամենայնիվ, նման փաստերը հանրային վերահսկողության կարիք ունեն։ Երբ մասնավոր դեղագործական ոլորտից եկած անձը ստանձնում է նույն շուկան կարգավորող պետական պաշտոն, իսկ պետությունը հանդիսանում է խոշոր պատվիրատու, շահերի բախման կանխարգելումն ու թափանցիկությունը դառնում են առաջնային պահանջ։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ չգրանցված դեղամիջոցները հեշտությամբ հասնում են սովորական գնորդին։ Լրատվամիջոցի իրականացրած ստուգայցերի ընթացքում Հայաստանի դեղատներից ձեռք էին բերվել երկրում պաշտոնապես չգրանցված 13 անուն դեղամիջոց, այդ թվում՝ «Ozempic», «Tegretol», «Forxiga» և այլն։ Մի շարք դեպքերում փաթեթների վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշներ, իսկ վաճառքի ժամանակ տրամադրվել են ՀԴՄ կտրոններ։ Սա վկայում է, որ խոսքը ոչ թե ստվերային կամ «սև» շուկայի, այլ սովորական մանրածախ առևտրի ցանցում չգրանցված դեղերի լայն շրջանառության մասին է։ Դեղի պետական գրանցումը ձևական ընթացակարգ չէ. այն վերահսկողության հիմնական մեխանիզմն է, որով գնահատվում են դեղամիջոցի որակը, ծագումը, անվտանգությունը և պահպանման պայմանները։ Երբ դեղը հայտնվում է այդ համակարգից դուրս, քաղաքացին զրկվում է պետական երաշխիքներից։

Հայաստանի վերահսկող մարմինները դեղերի շրջանառության ոլորտում պարբերաբար խախտումներ են արձանագրում։ 2023 թվականին տեսչական մարմինը հայտնել էր 463,29 մլն դրամի տուգանքների մասին, որոնց զգալի մասը վերաբերում էր չգրանցված կամ ապօրինի ներմուծված դեղերին։ «Ֆակտոր» լրատվականի տվյալներով՝ 2024 թվականին տուգանքների ընդհանուր գումարը հասել էր մոտ 3 մլրդ դրամի, որից շուրջ 2,9 մլրդ դրամը վերաբերում էր հենց չգրանցված կամ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղամիջոցների վաճառքին։ Այս թվերը փաստում են հայտնաբերված խախտումների ահռելի ծավալները, սակայն տուգանքն ինքնին չի լուծում խնդիրը։ Եթե նույնաբնույթ խախտումները շարունակվում են, նշանակում է՝ պատժամիջոցները չեն վերացնում դրանց առաջացման պատճառները։

Լրատվամիջոցները պարբերաբար ահազանգում են նաև համացանցում չգրանցված դեղերի ապօրինի վաճառքի և պետական մարմինների լիազորությունների սահմանափակ լինելու մասին։ Պետությունը հայտնաբերում է խախտումը, տուգանում, սակայն ապօրինի շրջանառության ալիքը չի դադարում։ Առանձնակի զգայուն խնդիր է դեղերի որակը, որտեղ անհամապատասխանությունն անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը։ Միջազգային հետազոտությունների շրջանակում Հայաստանում ստուգված 189 դեղերի նմուշների 20 տոկոսը չէր համապատասխանել որակի պահանջներին. օրինակ՝ 2023 թվականին Հայաստան էին ներմուծվել «Doxobyra» և «CTX-GLS» դեղամիջոցներ (յուրաքանչյուրից 400 միավոր)։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ միջազգային կազմակերպություններից կամ օտարերկրյա կարգավորող մարմիններից այդ դեղերի վերաբերյալ բացասական տվյալներ չստանալու պատճառով համապատասխան քայլեր չի ձեռնարկել, թեև լրագրողները պնդում էին, որ ուսումնասիրության արդյունքները նախապես փոխանցել էին նախարարությանը։ Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում դեղատնային ցանցով. լրագրողական հետաքննություններն ահազանգել էին նաև հայկական էսթետիկ կլինիկաներում բոտուլինային տոքսին պարունակող չգրանցված դեղամիջոցների օգտագործման մասին, որտեղ պաշտոնապես գրանցված է ընդամենը երեք դեղամիջոց, մինչդեռ բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառվում են անհայտ ծագման այլ միջոցներ։

Փաստերի համադրումը ուրվագծում է հստակ պատկեր. շուկայի մեծ մասը կենտրոնացած է սահմանափակ թվով ներմուծողների ձեռքում, տարիներ շարունակ արձանագրվում են հակամենաշնորհային խախտումներ, դեղբիզնեսի և պետական ապարատի միջև առկա են շահերի բախման ռիսկեր, իսկ չգրանցված դեղերն ազատ վաճառվում են դեղատներում ու կլինիկաներում։ Այս շղթայի ամենաթույլ օղակը կանխարգելիչ վերահսկողության անարդյունավետությունն է։ Պետական համակարգը գործում է արդեն կատարված փաստից հետո, իսկ երբ վերահսկողությունը չի կարողանում փակել ապօրինի շրջանառության ճանապարհը, հետևանքները կրում է պացիենտը. խախտողը կարող է տուգանվել, պետական մարմինը՝ վիճակագրություն ապահովել, սակայն վնասված առողջությունը վերականգնելն այլևս անհնար է դառնում, եզրափակում է հետաքննող լրագրողների «Aniarm.info» հարթակի վերլուծաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն
Ամենադիտված