Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյոր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱլկոհոլ արտադրողները արտադրում են տասնյակներով սրճային լիկյորներ, բայց մեքսիկական Կալուան անվիճելի առաջատարն է: Նրա պատմությունը սկսվել է շատ ավելի ուշ, քան եվրոպական լիկյորների և ֆեռնետների մեծ մասը, բայց այսօր այն հավասարապես մրցակցում է դրանցից ցանկացածի հետ շնորհիվ իր յուրահատուկ, անմոռանալի համի։
Այդ լիկյորի անունն ունի իր յուրահատուկ պատմությունը: Ինչպես հայտնի է, Մեքսիկան մի ժամանակ բազմաթիվ բնիկ ժողովուրդների հայրենիքն էր, որոնցից շատերը անհայտ են, իսկ որոշները պարզապես գրի են առնվել կամ նկարագրվել լեգենդներով: Քիչ բան է հայտնի անհետացած Ակոլհուա հնդկացիների մասին: Այդ ազգը, ի վերջո, կլանվել է ացտեկների կողմից: Այնուամենայնիվ, «կալհուա» բառը գոյատևել է, որը նահուատլ լեզվից թարգմանած նշանակում է «Ակալհուա ժողովրդի տուն»: Այդ բառն էլ դարձել է 20-րդ դարի առաջին կեսին ստեղծված ըմպելիքի անվանումը։
Խմիչքի բաղադրատոմսը մշակվել է Պեդրո Դոմեկի մասնագետների կողմից: Նրանք օգտագործել են տեղական լավագույն արաբիկա սուրճի հատիկներ, վանիլ, եգիպտացորենի օշարակ, մաքուր սպիրտ և բարձրորակ ռոմ: Երկար որոնումներից հետո նրանք հասել են բաղադրիչների և տեխնիկայի համադրության, որը հանգեցրել է իսկապես մեքսիկական ըմպելիքի՝ յուրահատուկ և նուրբ համով: Լիկյորի ալկոհոլային պարունակությունը տատանվում է 20-ից 36%–ի սահմաններում կախված երկու գործոններից՝ բաղադրատոմսից և շուկայից: Kahlua-ն այժմ ներառում է լիկյորների մի ամբողջ շարք տարբեր համերով՝ էսպրեսո, վանիլ, սև շոկոլադ, տապակած ընկույզի համ: Այդ բոլոր լիկյորները սկսել են արտադրվել 21-րդ դարում, բայց արագորեն ձեռք են բերել ժողովրդականություն սպառողների շրջանում: Այդ լիկյորներից ամենահայտնին Kahlua Especial-ն է, որը պատրաստվում է էսպրեսոյով: Ավանդական Kahlua-ն միշտ ունեցել է 26.5% ալկոհոլի պարունակություն: Հյուսիսային Ամերիկայի Օհայո նահանգ առաքվող լիկյորը ունի 21.5%: Ամենաթույլ 20% ալկոհոլային պարունակությամբ լիկյորները արտադրվում են ԱՄՆ որոշ այլ նահանգների համար, որտեղ 20%-ից բարձր ալկոհոլային պարունակությամբ ըմպելիքները պարզապես արգելված են:
Kahlua-ն ներկայումս պատկանում է Pernod Ricard-ին, որը խոշոր ֆրանսիական կորպորացիա է, և մասնագիտանում է ամբողջ աշխարհում ալկոհոլի արտադրության մեջ: 1994 թվականին ըմպելիքը ստեղծող Pedro Domecq ընկերությունը միաձուլվել էր Allied Lyons-ի հետ ստեղծելով Allied Domecq ընկերությունը, որը գոյություն է ունեցել մինչև 2005 թվականը, երբ այն ձեռք է բերվել ֆրանսիական հսկայի կողմից: Կալուա լիկյորն այժմ արտադրվում է ոչ միայն Մեքսիկայում, այլ նաև Եվրոպայում, այդ թվում Անգլիայում և Դանիայում։ Այն օգտագործվում է ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ աղանդերների, հրուշակեղենի և կոկտեյլների մեջ։
Kahlúa-ն ներկայացված է Հայաստանի ներմուծվող ալկոհոլային խմիչքների շուկայում և հանդիպում է տեղական առևտրային առաջարկներում։ Այն առավել հայտնի է որպես կոկտեյլների բաղադրիչ, ինչպես նաև սուրճային աղանդերների մեջ օգտագործվող լիկյոր։ Ապրանքանիշի ամենահայտնի տարբերակը Kahlúa Original-ն է, որը լայնորեն օգտագործվում է White Russian և Black Russian կոկտեյլների բաղադրության մեջ։

Կ.Խաչիկյան