Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանին հասցված հարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ բոլորիս համար շատ կարևոր է, որ Իրանը միջուկային զենք չստանա։ Ինձ համար դա հիմնական նպատակն է։ Չեմ կարծում, թե հնարավոր է հասնել վարչակարգի փոփոխության՝ երկիրը ռմբակոծելու միջոցով, և ինձ համար դա լավագույն տարբերակը չէ, քանի որ այն չի աշխատում։ Եվ մենք վերջին տասնամյակների ընթացքում արդեն մի քանի անգամ թույլ ենք տվել այդ սխալը»,- նշել է Մակրոնը։
Իրանի իշխանությունները նախկինում բազմաթիվ անգամ հայտարարել էին, որ չեն ձգտում միջուկային զենք ստանալու։