Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։

Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին, զինծառայողների միջև փոխհարաբերություններին, ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտին, զինվորական կարգապահության ապահովմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցերին։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կեցության, սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ և այլ սոցիալ-կենցաղային պայմաններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների համար իրենց իրավունքների հնարավոր խախտումների, այդ թվում՝ վատ վերաբերմունքի կամ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հասանելի և անվտանգ մեխանիզմների առկայությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը։

Այցի ընթացքում տարբեր կազմերի զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ՝ նրանց ծառայության պայմանների, միջանձնային հարաբերությունների, հրամանատարական կազմի հետ փոխհարաբերությունների, բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և հնարավոր խախտումների մասին հաղորդելու մեխանիզմների վերաբերյալ։

Տարածքային ստորաբաժանումում ուսումնասիրվել են զինվորական հաշվառման, զորակոչի կազմակերպման, քաղաքացիների պատշաճ իրազեկման, բժշկական հետազոտությունների կազմակերպման, ինչպես նաև զինապարտների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։

Արարատի մարզի Ռազմական ոստիկանության բաժնում ուսումնասիրվել են զինված ուժերում վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի կանխարգելման, դրանց վերաբերյալ հաղորդումների պատշաճ արձագանքման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության կանխարգելիչ գործունեությանն առնչվող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Այցի ընթացքում շրջայց է իրականացվել ընդունիչ-բաշխիչ բաժնի տարածքում, ուսումնասիրվել են այնտեղ պահվող զինծառայողների կեցության, սննդի, սանիտարահիգիենիկ և այլ պայմանները։

Ընդունիչ-բաշխիչ բաժնում պահվող զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ։ Քննարկվել են նրանց նկատմամբ վերաբերմունքին, պահման պայմաններին, իրավունքների իրացմանը, անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությանը, ինչպես նաև հնարավոր խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելու մեխանիզմների հասանելիությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը վերաբերող հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի ապահովմանը, պահվող զինծառայողների արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխավորմանը, ինչպես նաև նրանց իրավունքների հնարավոր խախտումների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների արդյունավետությանը։

Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի համար զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը, արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա հիմնված ծառայողական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև զինծառայողների պատշաճ սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը գործունեության առաջնահերթություն են և մշտադիտարկման առաջնահերթ ուղղություն։

Այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն ու բարձրացված հարցերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմիններին՝ պահանջելով համապատասխան լուծումներ:

Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով
Ամենադիտված