Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի օրենսդիրներին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությունը ծառայում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին։
«Դաշնային խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ ձեր ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ռուս-հայկական երկարամյա համագործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, ծառայում է մեր ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության ամրապնդմանը», – ասվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին ուղղված հեռագրում։