Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում նշանակված է դատական ​​նիստ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործի հետ։ Աշխարհի առաջին քրիստոնյա պետության պատմության մեջ աննախադեպ այս իրադարձության շուրջ հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք այն իրականում տեղի կունենա։ Գործի քննությունը սկսելու նախկին փորձերը ձախողվել են. դատավորներն ու դատախազները մեկը մյուսի հետևից խուսափել են մասնակցել այդ ամոթալի և քաղաքական դրդապատճառներ ունեցող ներկայացմանը, գրում է mk.ru–ն: 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս առիթով աստվածաշնչյան անեծքներ է տեղացել Եկեղեցու հալածողների գլխին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հայ հասարակական գործիչ Միկա Բադալյանի հարցին կապված Փաշինյանի վարչախմբի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հալածանքների վերաբերյալ նրա գնահատականի հետ, խոսնակը հայտարարել է. «Նրանք, ովքեր մասնակցում են Եկեղեցու՝ կանոնական Եկեղեցու հալածանքներին, կանեծվեն»։ Նա բացատրել է, որ Եկեղեցու դեմ պայքարն, ըստ էության, պայքար է Աստծո դեմ, և հորդորել է դիմել Սուրբ Գրքին։ «Եվ, իհարկե, նրանք կանեծվեն գալիք դարերի ընթացքում»,- հայտարարել է Զախարովան։

Անհնար է չհամաձայնվել այդ խոսքերի հետ։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, կարծես, չի հավատում Աստծուն։ Դա ակնհայտորեն երևում է Եկեղեցուն առնչվող հարցերի վերաբերյալ նրա արած հայտարարություններից։ Այն փաստը, որ նա չի գիտակցում սեփական խոսքերի նշանակությունը, միայն ընդգծում է, թե որքան է նա հեռու կրոնից։ Հետևաբար, աստվածաշնչյան անեծքները նրան չեն վախեցնի, նա կշարունակի իր օրակարգն առաջ տանել։ Իհարկե, բոլորը գիտեն, որ գոյություն ունի նաև Աստծո դատաստանը, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից, նույնիսկ անհավատ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, այստեղ կա մի նրբերանգ։ Ինչպես հուշում է Հին Կտակարանը, Աստված հաճախ իր դատաստանը իրականացնում է անշտապ: Երբեմն դարեր են անցնում չարագործների նկատմամբ դատավճռի հայտարարման և դրա ի կատար ածման միջև։ Օրինակ Հյուսիսային թագավորությունը, որը ձևավորվել էր միացյալ Իսրայելի պառակտումից հետո և որտեղ երկրպագությունն ուղղված էր թագավոր Հերովովամի կողմից կանգնեցված երկու ոսկե հորթերին, գոյատևեց մոտ երկու հարյուր տարի։ Այսինքն երկու դար շարունակ Աստված հետևում էր, թե ինչպես են իր ընտրյալ ժողովրդի տասը ցեղերի ներկայացուցիչները զոհեր մատուցում ոսկե կուռքերին։ Ի վերջո, իհարկե, նա ասորեստանցիներին ուղարկեց նրանց դեմ. արդյունքում՝ մ.թ.ա. 722 թվականին, Հյուսիսային թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա բնակչությունը հայտնի դարձան որպես «Իսրայելի տասը կորած ցեղեր»։ Մարդիկ մինչ օրս փնտրում են նրանց, սակայն այդպես էլ չեն գտնվում։ Տխուր պատմություն է։ Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ նույնիսկ այս պատմությունը հատուկ տպավորություն չի թողնի Փաշինյանի վրա. նա ծրագրեր կազմելիս հաշվի չի առնում այդքան հեռավոր հեռանկարները։ Նրան առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ երկու հարյուր տարի անց։

Այդուհանդերձ, Աստծո զայրույթին արժանանալու հեռանկարը թե՛ իրենց, թե՛ իրենց մերձավորների համար, կարծես թե իսկապես վախեցնում է նրա ենթականերից ոմանց։ ​​Այս գործի շուրջ ծավալվող տարօրինակ իրադարձությունները այլ կերպ բացատրել անհնար է։ Կաթողիկոսի դեմ հարուցված գործի քննությունը սկսելու առաջին փորձը կատարվեց օգոստոսի 7-ին, սակայն անհաջողությամբ ավարտվեց. դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։ Օգոստոսի 28-ին ձեռնարկված երկրորդ փորձը նույնպես արդյունք չտվեց։ Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել գործը և այն Վաղարշապատ քաղաքից փոխանցեց Երևանի դատարան։ Գործը մակագրվեց քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Վերջինս ևս արագ գործեց և, իր հերթին, գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։ Այլ կերպ ասած այդ դատավորը ակնհայտորեն խուսափեց եկեղեցու առաջնորդի դեմ գործից: Նրան կարելի է հասկանալ. հենց որ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է Մելիքյանին, Հայաստանում անմիջապես հիշեցին, որ այդ դատավորի անունը նախկինում շոշափվել է մի շարք սկանդալային պատմություններում։ Օրինակ 2020 թվականին հայկական լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ նրան կանչել են ԱԱԾ և շանտաժի ենթարկել սպառնալով հրապարակել վարկաբեկող ինտիմ բնույթի տեսանյութ։ Ենթադրվում է, որ դա օգտագործվել է դատավորին հարկադրելու համար, որպեսի կայացնի Միքայել Մինասյանի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի ձերբակալման որոշումը։ 2025 թվականին էլ Մելիքյանի նկատմամբ կոռուպցիոն վարույթ էր հարուցվել, թեև հետագայում այն ​​կասեցվել էր։ Կարելի է ենթադրել, որ տեսանյութը չի անհետացել, իսկ կոռուպցիոն գործը կարող է հեշտությամբ վերսկսվել։ Ուստի զարմանալի չէր, որ այս տհաճ գործը հայտնվեց հենց այդ դատավորի ձեռքում։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց խուսափել դրանից. Հայաստանի վճռաբեկ դատարանը գործը վերադարձրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան միաժամանակ այդ ատյանին մեղադրելով «ֆորմալիզմի», «դատական ​​ձգձգումների» և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Այլ կերպ ասած «անեծքով պատված գործը» բումերանգի պես վերադարձավ և մակագրվեց 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին։ 

Ընդ որում դատախազը, ով սկզբնապես որոշել էր քրեական վարույթ հարուցել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ, հրաժարական է տվել։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դատախազ Խաչատուր Գալստյանը հրաժարական է տվել սեփական նախաձեռնությամբ, և որ այդ քայլը որևէ կերպ կապված չէ Կաթողիկոսի գործի հետ։ Սակայն կապ, իհարկե, գոյություն ունի, ընդ որում շատ սերտ։ Գործով դատախազ է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։ Հնարավոր է, որ նա ձգտում է դառնալ գլխավոր դատախազ, կամ էլ նրա իրավիճակը նման է դատավոր Մելիքյանի իրավիճակին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ
Ամենադիտված