Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խաղաղության միջազգային օր, Ալցհայմերի հիվանդության մասին տեղեկատվության տարածման միջազգային օր, Բելիզ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Ծառատունկի օր, Հայաստան՝ Անկախության օր, Մալթա՝ Անկախության օր, Գանա՝ Հինադիր օր, Ռուսաստան՝ Ռուսական պետականության ստեղծման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1943– ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

1950 – ծնվել է քանդակագործ, երգիչ Էդուարդ Շախիկյանը:

1982 –վախճանվել է զորահրամանատար, մարշալ  Հովհաննես Բաղրամյանը:

1988- Ադրբեջանի Աղդամի շրջանում մտցվել է հատուկ ռեժիմ և պարեկային ժամ: ՀՍՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ցրել  «Ղարաբաղ» կոմիտեն, սակայն դա օգուտ չի տվել՝ շարունակվել են ցույցերը և գործադուլները:

1991- Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 

99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն: 

2007- 10 տարվա լռությունից հետո խոսել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ  նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները հաջորդ տարին համարվում է շրջադարձային և բոլորը կանգնած են ճամփաբաժանին:

2008- հանդիսավորությամբ բացվել է երկրի պաշտպանության նախարարության նոր շենքը: 

2009 – վախճանվել է քանդակագործ, նկարիչ Արևշատ Ավագյանը:

2013-պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

2015-Վերոնայում ներկայացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» բեմադրությունը:

2017- Հենրիկ Իգիթյանի հիմնադրած և նրա անունը կրող Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվել է Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:

2021- բողոքների պատճառով Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և սահմանափակվել դասական երաժշտության համերգով:

2022- «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է  ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում և մայրերի, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 19 – վախճանվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիյ Վերգիլիուս Մարոնը:

1217 – գերմանացիների և էստերի միջև Վիլյանդի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ, որը ամենակարևոր ճակատամարտերից մեկն է գերմանացիների կողմից ուժով էստերին հնազանդեցնելու պատերազմում:

1348 –Ցյուրիխում հրեաներին մեղադրել են աղբյուրները թունավորելու մեջ:

1558 –վախճանվել է  Սրբազան Հռոմեական կայսրություն կայսր Կառլոս 5-րդը:  

1576 - վախճանվել է իտալացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղաբախշ Ջերոլամո Կարդանոն:

1791– ծնվել է հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Իշտվան Սեչենյին:

1792 –Ֆրանսիայում բացվել է Ազգային Կոնվետը, ընդունվել է թագավորական իշխանությունը վերացնող դեկրետ՝ օրենք:

1799 –սկսվել է Սովորովի ղեկավարած ռուս-ավստրիական զորքերի անցումը շվեյցարական Ալպերով:

1801 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս , էլեկտրաշարժիչի գյուտարար, գալվանատեխնիկայի ստեղծող Բորիս Յակոբին: 

1832 –վախճանվել է  շոտլանդացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վալտեր Սքոթը: 

1840 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուրադ 5-րդը:

1842 –ծնվել է  Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը:

1860– վախճանվել է գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը, որը հանդիսանում է փիլիսոփայության իռացիոնալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը:

1866 –ծնվել է  անգլիացի  լրագրող, պատմաբան, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը («Աշխարհների պատերազմը», «Ժամանակի մեքենա», «Անտեսանելի մարդը»):

1866 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ Շառլ Նիկոլը, որը հայտնաբերել է բծավոր տիֆի առաջացման պատճառը:

1898 –թագուհի Ցիսին պալատական հեղաշրջման միջոցով զավթել է իշխանությունը ավարտելով Ռեֆորմների 100 օրը:

 1921– Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 561, և ավելի քան 1500 մարդ վնասվածք են ստացել:

1934- թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն, որի հետևանքով զոհվել է 3 036 մարդ։

1936 —ծնվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Մոսկվայի 2-րդ քաղաքապետ Յուրի Լուժկովը:

1942 - Ուկրաինայի Դունաևցի քաղաքում նացիստները սպանել են 2 558 հրեա։

1964 —Մալթան անկախություն է ստացել Մեծ բրիտանիայից:

 1947– ծնվել է սարսափ, ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:

1950 – ծնվել է ամերիկացի դերասան, դրամատուրգ և կինոարտադրող Բիլ Մյուրեյը:

1951 –ծնվել է  Չեչենական հանրապետության 3-րդ նախագահ Ասլան Մասխադովը:

1953– կայացել է Սան Սեբաստիանի առաջին կինոփառատոնը:

1981 - Բելիզը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից:

1993- վրաց-աբխազական պատերազմի ժամանակ աբխազների կողմից խփվել է լրագրողներով բեռնված (այդ թվում ռուս) Ту-134 ինքնաթիռը:

2004– սկսվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ–ում սկսվել է մասնակի մոբիլիզացիա, նման բան վերջին անգամ Ռուսաստանում եղել էր 1941 թվականին:   

Կ.Խաչիկյան

 

Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»
Ամենադիտված