Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»» վերնագրով հոդվածում գրում է, որ պաշտոնական Երևանի վերջին քայլերն աչքի են ընկնում պարադոքսալ, եթե ոչ երկիմաստ վարքագծով։ Մի կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ– ին պաշտոնական բողոք է ներկայացրել՝ կապված հայկական ապրանքների մատակարարման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետ, և թվում է, թե Երևանը նպատակ ունի խթանել համագործակցությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, որ իր երկիրը չի հրաժարվի ԵՄ–ին միանալու օրենսդրական գործընթացից։ Իրականում թվում է, թե Հայաստանը ցանկանում է մաքսային միություն ունենալ ԵՄ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Իր հերթին՝ ԵՄ խորհուրդը քայլ է կատարել Երևանի ուղղությամբ՝ ընդունելով ժամանակավոր միջոցառումներ Հայաստանի հետ առևտուրն ազատականացնելու համար՝ սահմանելով, այսպես կոչված, արտոնյալ ռեժիմ։ Ըստ Բրյուսելի, այդ միջոցառումները կընդգրկեն Հայաստանից դեպի ԵՄ իրականացվող ընթացիկ արտահանման 80 %-ը։ Ընդ որում, Բրյուսելը չի թաքցնում այն փաստը, որ դա քաղաքական որոշում է։

Բայց արդյո՞ք այս «նոր հնարավորություններն» իրական են Հայաստանի համար։ ԵՄ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի վերացումը ամենևին չի երաշխավորում հայկական ապրանքների հոսք դեպի ԵՄ: Լոգիստիկայի տեսանկյունից դեպի ԵՄ արտահանում իրականացնելն ավելի հեշտ և էժան է անգամ Հյուսիսային Աֆրիկայից, քան Հայաստանից։ Դրան գումարվում են նաև բյուրոկրատական և կարգավորող վերահսկողության հետ կապված խոչընդոտները։ «Եվրոպական միության անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները չափազանց խիստ են, մինչդեռ հայկական արտադրանքը, ինչպես վկայում են ռուսական ստուգումները, հաճախ չեն համապատասխանում նույնիսկ ռուսական չափանիշներին, – պարզաբանել է տնտեսագետ Իվան Լիզանը vz.ru–ի հետ զրույցում,– դա ներառում է ամեն ինչ՝ սկսած սերտիֆիկացումից, փաթեթավորումից և մակնշումից մինչև արտադրական վերահսկողություն»։

Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ–ն, անշուշտ, առկա է «հայկական արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ՝ մասնավորապես Արևմուտք վերաուղղորդելու փորձ»։ Սակայն, ի հեճուկս Երևանի հնչեցրած համարձակ հայտարարությունների, արտահանման իրական ծավալները նվազագույն են հենց այն պատճառով, որ եվրոպական չափանիշները տարբերվում են ռուսականից։ Նույնիսկ եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ լիարժեք ազատ առևտրի համաձայնագիր կնքել, իրավիճակը պարտադիր չէ, որ բարելավվի. սահմանափակումները պարզապես ավելի համակարգային բնույթ կստանան։

Եվրոպան Հայաստանին չի տրամադրի իր ապրանքները ԵՄ-ում վաճառելու լիակատար ազատություն, բայց փոխարենը կպահանջի գյուղատնտեսական արտադրությունն ու քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրոպական հանձնաժողովի չափանիշներին։ «Հենց Եվրոպական հանձնաժողովն է դա որոշում պարբերաբար վերանայվող քվոտաների միջոցով, այսինքն՝ այն, թե ինչ պետք է իրականում արտադրեն Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրները, – ասել է Իվան Լիզանը,– հետևաբար, Երևանը ոչինչ չի շահում ԵՄ-ի հետ առևտուրն ազատականացնելու որոշումից։ Մինչդեռ Եվրոպան կարող է զգալի օգուտներ քաղել, և խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի մասին է։ ԵՄ-ն մտադիր է օգտագործել Հայաստանը որպես «բանալի»՝ միաժամանակ ռուսական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և բուն ռուսական շուկա մուտք գործելու համար»։

«Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միությունից Ռուսաստան ապրանքների «մոխրագույն» ներկրման ուղիներից մեկը։ Դա ներառում է որոշակի խիստ զգայուն ապրանքներ, որոնք ներկայումս մեծ նշանակություն ունեն մեզ համար, – vz.ru–ի հետ զրույցում պարզաբանել է IMEMO-ի գիտաշխատող Դմիտրի Օֆիցերով-Բելսկին,– և սա միակ խնդիրը չէ։ Որպես ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը լիարժեք մաքսային միության մաս է կազմում, ինչը նշանակում է, որ նա ստանում է տվյալներ ԵԱՏՄ շուկաներ մուտք գործող ապրանքների տեսականու և ծավալների վերաբերյալ։ Այդ տեղեկության հասանելիությունը ԵՄ-ին թույլ կտա մասնակիորեն վերահսկել դեպի Ռուսաստան իրականացվող «մոխրագույն» ներկրման ուղիները այլ գործընկեր երկրներից»:

Երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռնպահ է մնում ԵՄ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց։ Ըստ էության, դա նշանակում է մաքսային քաղաքականության տապալում։ «ԵԱՏՄ շուկան ունի ԵՄ-ից ապրանքների ներկրման իր կանոնները։ Եվ, բնականաբար, դրանք կդասվեն «սահմանափակումների» շարքին, – vz.ru–ին տված հարցազրույցում բացատրել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,– Բրյուսելը կփորձի օգտագործել Հայաստանի հետ կապը իր ապրանքները Եվրասիական շուկա առանց մաքսատուրքի մատակարարելու համար՝ դրանով իսկ զրոյացնելով Մաքսային միության ողջ իմաստը անդամ պետությունների համար»։

Այսպիսով, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով` Երևանը փաստացի գործում է ի վնաս Ռուսաստանի տնտեսության՝ հանուն Եվրոպական միության շահերի, և, բնականաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ «Եթե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի կազմում, ապա պետք է հետևի ԵԱՏՄ արտաքին առևտրային կանոններին։ Գործնականում Եվրոպայի հետ համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարածքից, – ասել է Նիկոլայ Սիլաևը,– այլ կերպ ասած՝ անհնար է միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Պետք է ընտրություն կատարել»։

Ընդ որում, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, առնվազն մինչև ԵՄ–ին միանալու շեմին հայտնվելը նա մտադիր է շարունակել զբաղեցնել նաև ԵԱՏՄ «աթոռը»։ Առաջին հայացքից թվում է, թե անհնար է այդ աթոռը նրա տակից հանել, քանի որ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը չեն նախատեսում անդամակցությունից հեռացման հնարավորություն։ Բայց մյուս կողմից էլ՝ կազմակերպությունից որևէ երկրի հեռացնելու ուղղակի արգելք նույնպես գոյություն չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»
Ամենադիտված