Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում
ՍՊՈՐՏ«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջին անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 6-ին արգենտինացիները Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացնելու Բենինի հավաքականի հետ: Հայտացուցակում ընդգրկվել է նաև 39-ամյա Մեսին, որը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր ազգային թիմում կարիերան ավարտելու մասին: Դա փաստորեն «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հրաժեշտի հանդիպումը կլինի ազգային թիմում:
ս Լիոնել Մեսսին 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։