Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Բաղրամյան 6-ի բակում ժենգյալով հացի ու փախլավայի անուշ բույրն է տարածվել։ Արցախցի կանայք հենց տեղում պատրաստում են Արցախի համեղ ուտեստներն ու հյուրասիրում «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի պաշտոնական շնորհանդեսի հյուրերին։

Երազ ունեմ, որ պետք է վերադառնանք

Տիկին Դոնարան Ստեփանակերտի շուկայում 36 տարի ժենգյալով հաց է թխել ու վաճառել։ Երևանում, ասում է, սկսեցի զրոյից։ «Մին տեղ վերցրեցինք, սրճարան, նույն բիզնեսը այստեղ բացեցինք։»։ Տիկին Դոնարան բիզնեսից դժգոհ չի, մշտական հաճախորդներ ունի՝ թե արցախցիներ, թե երևանցիներ։ Ժենգյալով հացի համար կարևոր բոլոր կանաչիներն էլ՝ կընձմընձուկը, ճըռճըռօկը, թըրթընջուկ, պէնջյարն ու թելուկը Մասիսից են բերում։ Դեռ Ստեփանակերտում հադրութցի կանայք էին աճեցնում ու իրենցից էր գնում։ Հիմա այդ կանայք Մասիսում են ապրում ու կանաչի են աճեցնում։ Էլի նրանցից է գնում։ «Փառք Աստծո, 44-օրյա պատերազմում վիրավորված կրտսեր տղաս ապաքինվեց։ Հիմա  նրա հետ եմ էս գործն անում։ Առաքումնա կազմակերպում, կանաչիները բերում»։ Մեծ որդին ավտոմեխանիկ է աշխատում։ Գործը կա, ասում է տիկին Դոնարան, ճիշտ է առայժմ տուն չունենք, բայց դե մի դուռ կբացվի։ Ռուսաստան, կամ այլ երկիր գնալու ոչ մտադրություն է ունեցել, ոչ էլ ունի։ «Էս հլյա մեր հողնա, ուրիշ երկրում ինչ անեմ։ Հենա, գնացողներն էլ հետ են գալիս։ Ամեն դեպքում, էս մեր երկիրնա, մեր հայերն են։ Ով հետա գալիս, ասումա, երեխան տանից դուրս չի գալիս, վախենումա։ Իսկ էստեղ մեր  հայություննա։ Իրականության հետ դժվար թե համակերպվեմ։ Երազ ունեմ, որ պետք է վերադառնանք։ Երբ որ ասին մերնա, առաջինը, երևի ես կգնամ»։

Մենք պատրաստ էինք դիմադրել ու դիմանալ այնքան, մինչև հույսի դուռ կբացվի։ Ցավոք, այդ դուռը չբացվեց․․․

«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի նախագիծը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալության տնօրենի տեղակալ, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

«Երեք տարի առաջ մենք մտածում էինք անասելի դժվարություններն ու զրկանքները հաղթահարելու ու մեր հողին կառչելու մասին։ Մենք պատրաստ էինք դիմադրել ու դիմանալ այնքան, մինչև հույսի դուռ կբացվի։ Ցավոք, այդ դուռը չբացվեց։ Եղավ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը։ Մենք հեռացանք մեր հայրենիքից, այնտեղ թողնելով մեր սրբավայրերը, մեր եկեղեցիները, մեր հազարամյա պատմության ձեռակերտ կոթողները։ Ցավալի է տեսնել, երեք տարի հետո, հատկապես այս օրերին, թե ինչ է տեղի ունենում հայաթափված Արցախում։ Ինչպես է  Ադրբեջանի իշխանությունը կազմակերպել հերթական ցուցադրական այցը և արդեն օկուպացված Արցախում կազմակերպել Արցախի պատմության զեղծարարության հերթական «վարպետության դասը» օտարերկրյա դիվանագետների համար։ Իսկ մենք, ավաղ, այսօր Արցախում շարունակվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու շատ լծակներ չունենք։

Տիկին Աղաբալյանը ընդգծեց, «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է։ Մեծ պատասխանատվությամբ են ստանձնել ու իրականացրել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք  ենք, մեր սարերը» զարգացման գործակալության այս նախագիծը։ «Նախագիծը իրականացրեցինք Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ և նվիրյալ մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ»,– նշեց նախագծի ղեկավարն ու ներկայացրեց, թե ինչպես են հավաքել, խմբավորել, դասակարգել ու ստեղծել բնատարածքից զրկված Արցախի մշակույթի ամբողջական քարտեզ:

Սա կարևորագույն թվային նախագիծ է, որի հիմնական նպատակն է մեկտեղել և առցանց տիրույթում պահպանել Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը:

Արցախը վերակենդանացնել թվային տարածքում որպես ինքնության, ճանաչման և շարունակության կենդանի աղբյուր 

«Արցախյան մշակույթի թվային տունը» ձևավորվել է որպես հավաքական հիշողության, կենդանի գիտելիքի և ինքնության պահպանման ու փոխանցման միջավայր։ Այստեղ ներկայացված նյութերը բացահայտում են արցախյան մշակույթի բազմաշերտ աշխարհը՝ բանավոր ավանդություններ, լեզվաբանական հարստություն, ծեսեր, արվեստ ու արհեստներ, բնության և տիեզերքի մասին գիտելիքներ։ «Արցախյան մշակույթի թվային տունը» պատմական փաստաթղթերի, քարտեզների և ուսումնասիրությունների միասնական շտեմարան է, որը հասանելի է թե՛ հանրությանը, թե՛ միջազգային գիտնականներին և որը թույլ չի տա ջնջել հայկական հետքը։ «Այսքանով աշխատանքները չեն ավարտվում։ Այս հարթակն անընդհատ զարգացման կարիք ունի և չի եզրափակվելու միայն տեղադրված նյութերով»,– ընդգծեցին նախագծի փորձագետներ Արմեն Սարգսյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և հարթակի բովանդակության կառավարիչ Լուսինե Մարգարյանը։ Աշխատանքները կշարունակվեն և «Արցախյան մշակույթի թվային տունը» կդառնա ինքնության ճանաչման և շարունակության կենդանի աղբյուր և հավատ, որ Արցախն ապրում է, քանի դեռ հիշում ենք, քանի դեռ խոսում ենք, քանի դեռ պատմում ենք…

Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը «Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասինԳազ չի լինելու մինչեւ սեպտեմբերի 16-ի 20:00-ն Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Մեսսին, Յամալն ու ևս 3 աստղ՝ L’Équipe-ի շապիկին․ ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր ֆավորիտները Իրավապահները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Ամենադիտված