Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին
ՍՊՈՐՏ«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է ակումբի նախկին ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Ալ Ահլիում» ունեցած հաջող մեկնարկի մասին։
«Հետևում եմ նրա խաղերին և շփվում նրա հետ։ Թիմը նրան լավ է ընդունել։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ մարզչական փոփոխություն եղավ, սակայն նոր մարզիչը լավ գիտի Էդիկին, և նրանց ֆուտբոլային հայացքները համընկնում են։ Այնպես որ, Սպերցյանն ամեն ինչից գոհ է։
Նրա համար սա մեծ ու լավ փորձ է։ Նրանք անընդհատ խաղում են բազմաթիվ մրցաշարերում։ Նրա մոտ այնտեղ ամեն ինչ նոր է սկսվում, նա անում է առաջին քայլերը։ Բայց վստահ եմ՝ նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի, քանի որ փայլուն է սկսել»,– Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
2026/27 մրցաշրջանում Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարից» «Ալ Ահլի» էր տեղափոխվել նախորդ ամռանը։ Նրա գործող պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։