Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս այս տարվա սկզբին էր Փաշինյանը հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու ծրագրերի մասին, և դա դիտարկվում է TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում, գրում է svpressa.ru–ն:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ազգային հեռուստատեսությանը, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ապագային։ Նա պնդել է, որ կայանը «վաղ թե ուշ պետք է փակվի», քանի որ այն, իբր, «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Ադրբեջանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Հայաստանին սպառնում է «լիարժեք էներգետիկ ճգնաժամ»։ Միաժամանակ նա նշել է, որ էներգետիկ միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և այնուհետև դեպի Թուրքիա ու Եվրոպա, «հնարավորություն կտա հայկական էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամին»։ 

Իսկ ահա քաղաքագիտության դոկտոր և էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի խոսքով «տարածաշրջանային ինտեգրման օրակարգի քողի ներքո Հայաստանի համար ձևավորվում է էներգետիկ նոր կախվածություն»։ «Ադրբեջանը չի ցանկանում մեզ պարզապես էլեկտրաէներգիա վաճառել. նա ցանկանում է մեզ կախվածության մեջ գցել, որպեսզի կարողանա ցանկացած պահի փակել «անջատիչը» և պայմաններ թելադրել», — նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

Միաժամանակ, Դավթյանը գնահատել է, որ ներկա փուլում Ադրբեջանը չունի բավարար էներգետիկ հզորություններ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում, այդ թվում դեպի Հայաստան, իրականացնելու համար։ Նա նաև պարզաբանել է, որ ներկաայումս առկա են պայմաններ արտաքին մատակարարների Հայաստանի շուկա մուտք գործելու համար, քանի որ երկրի էլեկտրաէներգիայի շուկան 2022 թվականի փետրվարից ազատականացվել է։ Այդ համատեքստում փորձագետն ընդգծել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի առանձնահատուկ նշանակությունը, որը Հայաստանին հնարավորություն է տալիս արտահանել էլեկտրաէներգիա և մասնակցել այնպիսի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, ինչպիսին է Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման ձգվող «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս նախկինում հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Հայաստանը էներգետիկ առումով կախվածության մեջ կդնի այլ երկրներից։

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է հասնել էներգետիկ լիարժեք անկախության արևային էներգիայի արտադրության և էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։ Հարկ է նաև նշել, որ մայիսին Երևանն ու ԵՄ-ն համատեղ հայտարարություն են ընդունել կապված «Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը 2040 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման» հետ։

Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, սեպտեմբերի 29-ին նախատեսված է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան երկրում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Նա, սակայն, հստակեցրել է, որ ատոմակայանի կառուցման հարցը աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չէ. «Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Մենք կընտրենք նրան, ով մեզ կներկայացնի լավագույն առաջարկը»։

Բայց ինչպե՞ս կարող է ազգային էլեկտրացանցի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը կապված լինել այս ծրագրերի հետ, svpressa.ru–ն այս հարցն է ուղղել քաղաքագետ, Եվրասիական վերլուծական ակումբի նախագահ Նիկիտա Մենդկովիչին:

«Իմ կարծիքով նման խոսակցությունների ի հայտ գալը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը աբսուրդի հասցնելու դրսևորում է։ Իսկապես, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում (ինչը ներկայացվում է որպես հենց այս քայլի հիմնավորում) Հայաստանը հետևողականորեն զիջումների է գնում Ադրբեջանին։ Ղարաբաղը կորսվեց։ Հայաստանի էլեկտրացանցերի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը տրամաբանական քայլ կլիներ դեպի Երևանի և հայկական այլ քաղաքների հանձնումը ադրբեջանական վերահսկողությանը։ Ենթադրաբար, սա ևս կապված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ։ Այսպիսով, սա փորձ է ռացիոնալացնելու, կանխատեսելու կամ, ավելի ճիշտ, էքստրապոլյացիայի ենթարկելու ներկայիս քաղաքական գործընթացների ընթացքը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա հստակ տպավորություն է ստեղծվում, որ նա պարզապես չի գիտակցում իր գործողությունների հետևանքները։ Նա խոսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի մասին և քննարկում Եվրոպական միությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Եվ այս ամենի ֆոնին էլ հայտարարում է Մոսկվայի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ համաձայնության գալու ցանկության մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իմաստ չունի ներդրումներ կատարել ոչ բարեկամական երկրում։ Եթե Եվրոպական միությունը որոշեր (ինչպես արել են Հունգարիան և այլ երկրներ) օգտագործել ռուսական միջուկային տեխնոլոգիաները, կարծում եմ, որ եվրոպացի ներկայացուցիչները ուղղակիորեն կբանակցեին Մոսկվայի հետ փոխանակ այդ հարցը վստահելու Փաշինյանին։ Ուստի, կրկնում եմ այս պահին ես կապ չեմ տեսնում այդ իրադարձությունների միջև։ Ինչ վերաբերում է գործող միջուկային օբյեկտների վերանորոգմանն ու սպասարկմանը, ապա դա, կրկին, երկկողմ համաձայնագրերի խնդիր է։ Եվ այդ համաձայնագրերը, ինչպես արդեն նշել եմ, պետք է դիտարկել այս համատեքստում. Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայումս հանգեցնում է մշտական ​​զիջումների ու կորուստների՝ թե՛ գաղափարական, թե՛ տարածքային։ Ըստ էության, սա ազգային կապիտուլյացիայի տանող ուղի է։ Եվ եթե այն իսկապես հասցվի իր տրամաբանական ավարտին, ապա դա կնշանակի հայկական պետականության վերացում»,– ասել է Մենդկովիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվելԴիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Հայ քաղաքագետը կասկածում է, որ ռուսական ռազմաբազան կհեռանա հանրապետությունիցՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ Փորձագետը զգուշացրել է Հայաստանին եվրաինտեգրման ծանր հետևանքների մասինԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն
Ամենադիտված