Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնեն գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք շատ մարդիկ ունենք, ովքեր ցանկանում են դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար: Շատերն են ցանկանում, շատերն են դիմել դրա համար», – ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Իռլանդիայից ԱՄՆ մեկնելուց առաջ: Հնարավոր թեկնածուների ցուցակի մասին հարցին ԱՄՆ նախագահը նշել է, որ «հավանաբար այն կազմել է հանգստյան օրերին»։
«Որոշ ժամանակ մենք այսպես կանենք: Մենք կօգտվենք նախարարների ծառայություններից, օրինակ՝ Մարկո Ռուբիոյի», – ասել է Թրամփը՝ հիշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը սեպտեմբերի սկզբին Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույց է անցկացրել:
«Մենք կօգտագործենք Սքոթ Բեսենթին, կօգտագործենք առևտրի նախարար Հովարդ Լատնիկին, կօգտագործենք շատ քարտուղարների», – շարունակել է Թրամփը՝ հավելելով, որ կրթության նախարար Լինդա Մաքմահոնը նույնպես կարող է ծառայել որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար։ «Ի վերջո, ես կլուծեմ խնդիրը։ Հաջորդը Մարկոն կլինի», – ասել է նա։