Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում, այրվում է խոտածածկույթ․ առկա է տարածման վտանգ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 16։53-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։