Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծրագրավորողների միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծրագրավորողների միջազգային օր  ոչ նահանջ տարիներին, Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Ֆորրապիլյաի հեղափոխության շաբաթվա առաջին օր և Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս-երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913-վախճանվել է  հայ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք  Գոյումճյան)։

1922– թուրքական բանակի կողմից Սմիռնա քաղաքի զավթումից և հույն և հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Սմիռնայի (Զմյուռնիայի աղետ) 4 օր տևած  մեծ հրդեհը, որը փաստացի վերջն է հանդիսացել Հույն-թուրքական պատերազմի։ 

1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:

1963- վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1990- ադրբեջանական ՕՄՕՆ-ը նռնականետերի, ականանետերի և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարդակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:

2004-Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար և մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:

2007-Ազգային ժողովը  գլխավոր դատախազ է ընտրել  գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: 

2011-«Ժառանգություն» խմբակցությունը դադարեցնում է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո վերադարձել է խորհրդարան։

2012-տեղի է ունեցել Երևան - Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը  հանդիսացել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:

2013-Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը  հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։

2016- Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:

2019-«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը 2015 թվականին ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

2022- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմից եղել է 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող, վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 —վախճանվել է հռոմեկան իմպերատոր տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:

533– Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:

1087 – ծնվել է Հովհաննես Բ Կոմնենոս Բյուզանդիայի կայսր:

1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը: 

1601 – ծնվել է ֆլամանդցի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:

1736 - Ռուսաստանում հիմնվել է Չելյաբինսկ քաղաքը:

1592– վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:

1624- վախճանվել է Քարթլիի թագուհի Կետեվանը:

1819– ծնվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կին Կլարա Շումանը:

1872- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:

1874– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:

1902- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղավորության ապացույց օգտագործվել է հանցագործության վայրում հայտնաբերված մեղադրյալի մատնահետքերը:

1906-կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:

1922- Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվում է ռեկորդային ամենաբարձր  ըստ Ցելսիուսի +57.7°  ջերմաստիճան:

1929- անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլլինը:

1956– IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:

1960 –ԱՄՆ-ում կայացել է բիոնիկային նվիրված առաջին գիտաժողովը (գիտություն, որտեղ տեխնիկական միջոցներում օգտագործվում է կենդանի բնության կառուցվածքը, ֆունկցիաները, հատկությունները և այլն):

1968- Ալբանյան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից: 

1977- Վախճանվել է իռլանդա-լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:

1985– թողարկվել է Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:

1996– վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:

1999 –Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի տան նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել տունը, 124 բնակիչ զոհվել է 7-ը ստացել վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

2008 –Դելլիում տեղի են ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություններ, որոնց արդյունքում զոհվել են 30 մարդ և վիարվորվել մոտավորապես 100-ը:

2013 —Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել:

Կ.Խաչիկյան

Մոսկվան և Երևանը մոտենում են «ամուսնալուծության»–ըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Ծրագրավորողների միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)«Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆԻրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»
Ամենադիտված