Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի նկատմամբ կոշտ և արմատական վարքագիծը պայմանավորված է նրանով, որ նա կատարում է իր արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները և փորձում է կառչել իշխանությունից իր անհաջողությունների պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելով։ deita.ru-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է հայտնի իսրայելցի քաղաքագետ Յակով Կեդմին «Պոգլեդ Ինֆո» հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով Փաշինյանը իշխանության է եկել և պահպանում է այն Արևմուտքի աջակցությամբ։ Եվրոպական Միությանը և Միացյալ Նահանգներին Երևանին մերձենալու գլխավոր պայմանը Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերությունների լիակատար և վերջնական խզումն է։ Դրանով են բացատրվում Ռուսաստանին ռազմավարական գործընկեր անվանելուց հրաժարվելու և եվրոպական ինտեգրմանը նվիրվածության մասին նրա կոշտ հայտարարությունները։
Վերլուծաբանը նշել է, որ Փաշինյանը «անամոթ և պարզունակ ստեր» է օգտագործում մեղադրելով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, իբր, Հայաստանը չպաշտպանելու մեջ։ Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանն ինքը երբեք պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուստի Երևանը իրավական հիմքեր չի ունեցել ՀԱՊԿ միջամտություն պահանջելու համար։ Ընդ որում վարչապետին անհրաժեշտ են կոշտ հարձակումներ այդ տարածաշրջանի կորստի մեղքը ներքին լսարանից շեղելու համար։
Կեդմիի խոսքով Փաշինյանն ինքն իրեն թակարդի մեջ է գցել։ Արևմուտք իր քայլի շուրջ արշավ կառուցելով նա բախվում է այն իրականությանը, որ Հայաստանի տնտեսությունը լիովին կախված է Ռուսաստանից։ Հետևաբար, նա պահպանում է կոշտ հանրային դիրքորոշում, բայց կուլիսներում, օրինակ Վլադիմիր Պուտինի հետ շփումների ժամանակ, փորձում է պահպանել ԵԱՏՄ տնտեսական նախապատվությունները երկրի փլուզումը կանխելու համար։
Փորձագետը համոզված է, որ Փաշինյանը վտանգավոր պատրանքի մեջ է, որ Բրյուսելը կարող է փոխարինել ռուսական շուկան, անվտանգությունը և կտա ռեսուրսները Երևանի համար։ Իրականում, ըստ Կեդմիի, Եվրոպային ևս մեկ «կախյալ» պետք չէ, և հենց որ Հայաստանը վերջնականապես խզի կապերը Մոսկվայի հետ, Արևմուտքը կկորցնի նրա նկատմամբ հետաքրքրությունը։ Փորձագետը եզրակացրել է, որ Հայաստանի վարչապետի գործողությունները անպատասխանատու են և երկիրը տանում են «ուկրաինական ճանապարհով» դեպի տնտեսական փլուզում և պետականության կորուստ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am