Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ։ Այդ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման համաձայն ընդունվել են Հայաստանի պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:

Որոշման համաձայն, 2023-2024, 20242025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1500 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է մոտ 1,8 միլիարդ դրամ։

Այս նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական ուսումնական հաստատություններ ընդունված 500 (200-ն ընդունվել են բարձրագույն, 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 միլիոն դրամ։ Ընդ որում, 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է մոտ 112,5 մլն դրամ (որից՝ բուհ ընդունվածների համար 75 մլն և մուհ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։

Պետական բյուջեի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» միջոցառմամբ նախատեսվել է 469,6 մլն դրամ հատկացնել այս որոշման շահառուների ուսման վարձի փոխհատուցման համար, որից օգտագործվել է 206,5 մլն դրամը՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար (ընդ որում, շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75 տոկոսը հաղթահարելու դեպքում)։

Այսպիսով, առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված և առաջին կուրսում սովորողներին: Նախագծով առաջին կուրս ընդունված շահառուների համար ամրագրվել է կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելու հանգամանքը։

Նախագծի ընդունումից հետո 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված շահառուների 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 112,5 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՄեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Արարատում որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է մեկ ուրիշիՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Դոլարն ու եվրոն թանկացել են Վայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Հրդեհը կապ չունի զինծառայողների մահվան հետ, ինձ համար էլ է կասկածելի․ մեղադրյալի խոստովանությունը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար «Բավարիա»-ն կրկնեց «Ռեալ»-ի բացառիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Նեկտարին միրգ«Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ «Ալիևը թաց շորերով կքշի Փաշինյանին, Հայաստանը կընկնի»Արցախում ձիով ադրբեջանցի է պայթել ականի վրա Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters
Ամենադիտված