Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին օդում, առավել ևս՝ գործնականում այդպես էլ չվերաբերեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։

Հետաքրքիր է բացել Ընտրական օրենսգիրքը և ծանոթանալ 23-րդ հոդվածին՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները»: Հոդվածն արգելում է պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուներին օգտագործել պաշտոնեական դիրքը՝ ընտրություններում առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Թվում է, թե նորմն առավել քան հստակ է: Այնինչ, ինչպես իր հրապարակման մեջ նշում է armtribunal.com կայքը, 2026 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ տպավորություն էր ստեղծվում, թե գոյություն ունի երկու իրականություն։ Մեկում ապրում են ընտրական գործընթացի սովորական մասնակիցները, որոնց համար օրենքը պարտադիր է։

Մյուսում գոյություն ունի Նիկոլ Փաշինյանը, որը միաժամանակ վարչապետ է, իշխող կուսակցության առաջնորդը, պետական տեղեկատվական օրակարգի գլխավոր դերակատարը և վարչական ռեսուրսի ընձեռած հնարավորությունների հիմնական շահառուն: Ըստ էության, ձևավորված համակարգի պայմաններում պետական ապարատը, պաշտոնական տեղեկատվական հարթակները, հարկատուների միջոցներով սնվող հեռուստատեսությունը, ծառայողական հնարավորությունները և կառավարության ղեկավարի քաղաքական կարգավիճակը որոշակիորեն ծառայեցվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավին: Ողջ նախընտրական արշավի ընթացքում կառավարությունը, վարչապետի աշխատակազմը և պետական տեղեկատվական ռեսուրսները աշխատում էին նախընտրական գերակտիվ ռեժիմով:

Վարչական ռեսուրսը միայն պաշտոնյաները, ծառայողական մեքենաներն ու պետական ապարատը չեն։ Դա նաև այն տեղեկատվական մեքենան է, որի պահպանման համար վճարում են բոլոր հարկատուները, իսկ այն, շատերի գնահատմամբ, աշխատում է առավելապես մեկ քաղաքական ուժի շահերի համար։

Հատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը, չնայած իր անվանմանը, նախընտրական արշավի շրջանում ավելի ու ավելի քիչ էր հիշեցնում հանրային և ավելի շատ՝ իշխող կուսակցության գերատեսչական հեռուստաընկերություն: Այսպես, 2026 թ. մայիսի 3-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ տեղեկություն տարածվեց այն մասին, թե վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն իբր Ռոբերտ Քոչարյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այն որակեց որպես չստուգված տեղեկություն և դատական հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ։ Սակայն, ինչպես և սպասվում էր, դատական համակարգը հերթական անգամ իշխանության դիրքորոշմանն ուղղված նախանձելի պատրաստակամություն ցուցաբերեց:

Կարելի է ենթադրել, թե խոսքը պատահական սխալի մասին է։ Ինչպես պատահականություն կարող են դիտվել նաև բազմաթիվ այլ համընկնումներ, որոնք տեղի էին ունենում պետական հեռուստաալիքի եթերում ողջ քարոզարշավի ընթացքում։ Սակայն այդ անճշտությունները և քաղաքական մեկնաբանությունները գրեթե միշտ ստեղծում էին անբարենպաստ ֆոն ընդդիմության համար։

Խնդիրը միայն լրատվական թողարկումները չեն։ Բավական է ծանոթանալ Հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուներին՝ տեսնելու համար, որ պետական հեռուստաալիքը աստիճանաբար կորցնում է լայն հանրային քննարկումների հարթակ լինելու դերը՝ որոշ դեպքերում հիշեցնելով քաղաքական շտաբի աշխատանք: Այս առումով հատկանշական են Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումները, որտեղ անկողմնակալ հեռուստադիտողի համար դժվար չէ նկատել, թե որտեղ է ավարտվում անկախ լրագրությունը և սկսվում իշխանության քաղաքական դիրքորոշման սպասարկումը։ Եվ այս ամենը նախընտրական շրջանում քաղաքական առավելություններ էր ստեղծում մեկ կուսակցության համար։

Նույնքան մտահոգիչ էր իրավապահ համակարգի գործողությունների ֆոնը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առավելություն ստանալը։ Մինչդեռ լուրջ վարչական ռեսուրս է ստեղծվում այն իրավիճակում, երբ մի քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում պետական ապարատի լայն հնարավորություններով, իսկ նրա ընդդիմախոսները ստիպված են լինում զբաղվել իրավական ընթացակարգերով և ուժային կառույցների ուշադրությունից պաշտպանվելով:

Քարոզարշավի ընթացքում հասարակությունը ականատես էր լինում որոշակի հաջորդականության. վարչապետի հանրային կոշտ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներն ավելի հաճախ էին հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ֆորմալ առումով խոսքը պետական կառույցների գործունեության մասին էր, սակայն հանրային ընկալման մեջ տպավորություն էր ստեղծվում, որ պետական ապարատը ներգրավվում է քաղաքական պայքարի մեջ։ Դրա օրինակներից էր Անդրանիկ Թևանյանի շուրջ զարգացումները՝ վարչապետի հանրային հայտարարություններից հետո:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԿԸՀ-ին կոչ էր արել պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման հիմքով քննության առնել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու: Ինչպես նախաձեռնությունը հայտնել էր, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում արված հայտարարություններից հետո իրավապահ համակարգը ընթացք էր տվել քրեական հետապնդմանը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պատշաճ արձագանք չտվեց «ՀայաՔվեի» այս կոչին։

Այստեղ արդեն ի հայտ է գալիս սահմանադրաիրավական կարևոր խնդիր: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ավելին, Սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հետևաբար, եթե իշխանությունը պահվում կամ ձեռք է բերվում ազատ ընտրությունների սկզբունքի խախտման, վարչական ռեսուրսի և պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով, ապա խոսքն արդեն միայն Ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այդ դեպքում օրինաչափորեն հարց է առաջանում, թե որքանով են նման գործընթացները համապատասխանում Սահմանադրության ոգուն։ Հայաստանի քրեական օրենսդրությունը սահմանադրական կարգի հիմունքների խախտումը համարում է պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկը, որը նախատեսում է ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով։

Այս ամենի ֆոնին հանրությունը չլսեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրավիճակը գնահատող հստակ արձագանք: Չեղան պաշտոնական հայտարարություններ, հանձնարարականներ կամ ներկայացված փաստերին իրավական գնահատական տալու պահանջներ։ Դատախազությունը, որն այդքան զգայուն է ընդդիմադիր գործիչների հայտարարությունների հանդեպ, նմանատիպ հետևողականություն չցուցաբերեց իշխանության ներկայացուցիչների հնարավոր խախտումների վերաբերյալ:

Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե հաղթական ելույթներից և ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից։ Այն սկսվում է մի պարզ ճշմարտության ընդունումից. օրենքը կա՛մ պարտադիր է յուրաքանչյուրի համար, կա՛մ գոյություն ունի արտոնյալների մի խումբ, որին թույլատրված է այն, ինչ արգելված է մնացածին։

Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ այս ընտրությունների շուրջ վեճը միայն տոկոսների կամ մանդատների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է քաղաքական նպատակահարմարության ուժը։ Եվ եթե օրենքի առաջ հավասարությունը խաթարվում է, ապա ընտրական ճանապարհով իշխանության ձևավորման տրամաբանությունը սկսում է թուլանալ՝ առաջ բերելով քաղաքական պայքարի նոր, ավելի բարդ մարտահրավերներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՄեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Արարատում որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է մեկ ուրիշիՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Դոլարն ու եվրոն թանկացել են Վայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Հրդեհը կապ չունի զինծառայողների մահվան հետ, ինձ համար էլ է կասկածելի․ մեղադրյալի խոստովանությունը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար «Բավարիա»-ն կրկնեց «Ռեալ»-ի բացառիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Նեկտարին միրգ«Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ «Ալիևը թաց շորերով կքշի Փաշինյանին, Հայաստանը կընկնի»Արցախում ձիով ադրբեջանցի է պայթել ականի վրա Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը ՌԴ ԶՈւ-ն hարվածել է «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ «Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. Եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել»
Ամենադիտված