Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, դրամական միջոցների և այլ ֆինանսական տվյալների վերաբերյալ հայտարարագրերը։ Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև դատավորների հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելու համար, թե ինչ ունեցվածք, եկամուտներ, դրամական միջոցներ, փոխառություններ և վարկային պարտավորություններ ունեն նրանք։

Այս անգամ ուսումնասիրել ենք Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի ունեցվածքը։ Պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանի հայտարարագրում անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ նշված չեն։

2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է ընդհանուր 109 մլն 651 հազար 933 դրամի եկամուտ։ Այդ գումարից 64 մլն 347 հազար դրամը կազմել է գույքի օտարումից ստացված եկամուտը։ Բացի այդ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացված փոխառությունների տեսքով հայտարարագրվել է 37 մլն 949 հազար 950 դրամ, որից 500 հազար դրամը և 37 մլն 449 հազար 950 դրամը նշված են առանձին գործարքներով։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացված եկամուտը կազմել է 5 մլն 703 հազար 298 դրամ։ Վարձակալության դիմաց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ-ից ստացված վճարը կազմել է 663 դրամ, իսկ ՀՀ ՊԵԿ-ից այլ եկամուտների տեսքով ստացել է 1 մլն 651 հազար 22 դրամ։

2021 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 20 մլն դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո կանխիկ գումար։ Բանկային հաշիվներում ունեցել է ևս 189 հազար 44 դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Դատավորը նաև ունեցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոմսեր, որոնց արժեքը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 27 մլն 165 հազար 105 դրամ։

Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանն ունեցել է նաև վարկային պարտավորություններ։ Դրանց մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 37 մլն 773 հազար 557 դրամ, որից 37 մլն 277 հազար 840 դրամը կապված է բնակարանի ձեռքբերման հետ, իսկ 495 հազար 717 դրամը ներկայացված է որպես առանձին վարկային պարտավորություն։

2025 թվական

2025 թվականի հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ 2025 թվականին Աշոտ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 762 հազար 111.1 դրամ։ Դրանից 13 մլն 84 հազար 150 դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 4 մլն 686 հազար 749.5 դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարությունից նրա ստացած այլ եկամուտը կազմել է 3 մլն 558 հազար 118 դրամ։ Բացի այդ, հայտարարագրում նշված են Global Blue-ից ստացված 100 հազար դրամ և 137 հազար 367.8 դրամ, Planet Tax Free-ից՝ 9 հազար 766 դրամ, TAX REFUND S.R.L.-ից՝ 13 հազար 959.8 դրամ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ ևս 72 հազար դրամ այլ եկամուտ։

2025 թվականի սկզբին դատավորի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1 մլն 922 հազար 224.1 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 401 հազար 224.8 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 110 հազար դոլար, 22 մլն 500 հազար դրամ և 16 հազար 500 եվրո։ Տարեվերջին դոլարային կանխիկ միջոցը նվազել է մինչև 80 հազար դոլար, մինչդեռ դրամային միջոցը հասել է 28 մլն 500 հազար դրամի, իսկ եվրոն՝ 18 հազար եվրոյի։

Այսինքն՝ տարվա ընթացքում նրա կանխիկ դոլարային միջոցները նվազել են 30 հազար դոլարով, դրամային միջոցներն ավելացել են 6 մլն դրամով, իսկ եվրոյով կանխիկ գումարը՝ 1,500 եվրոյով։ Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանի ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 34 մլն 671 հազար 965 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկի նպատակային նշանակությունը կապված է գնման իրավունքի հետ։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված նրա վճարումները կազմել են 5 մլն 56 հազար 926.2 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից․ պատմության այս օրը (սեպտեմբերի 11)Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը․ ՆԳՆ Առաջին ձյունն է եկել Մագադանում (տեսանյութ) Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. BloombergԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Նուշ Օհանյանը հրապարակում է արել ամուսնու մահից հետոԼեհաստանում ԱՄՆ նոր մշտական ռազմաբազայnւմ կարող է տեղակայվել 5,000 զինծառայnղ Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի Արևմուտքին ներքաշի պшտերազմի մեջ. Պեսկով Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համարԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինԳազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մխիթարյանը մոտենում է ռեկորդի «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Քաղաքագետ Ստանկևիչը Հայաստանի մասին. Փաշինյանը վերափոխում է ռեժիմը բաժանման միջոցովԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով The Wall Street Journal-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին խոստացել է Nvidia չիպեր խաղաղության դիմացԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն «Միջակություն ու հիմար». Դուդկինը Փաշինյանի մասին, ով մոռացել էր ռուսերենը ՇՀԿ գագաթնաժողովում Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Ամենադիտված