Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղեցկության համաշխարհային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկիստան՝ Անկախության օր,  Կալիֆորնիա նահանգ՝  ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմա ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենենջերների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։

1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։

1922– թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:

1927 –ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։

1931 –ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։

1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։

1942– ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2004-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

2009-Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:

2011-վախճանվել է քաղաքական և հասարական գործիչ Գարեգին Ազարյանը։

2012-Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի նկատմամբ  երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։

2021- COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում:

2023- Արցախի Հանրապետության ԱԺ հատուկ նիստով ԱՀ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ․թ․ա․ —Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլյատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։ 

276 —սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։

337 —Կոնստանտին կայսրի երեք որդիները իրենց միջև բաժանել են Հռոմեական կայսրությունը։

1087 –վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։

1513 —տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։

1570- թուրքերը գրավել են Նիկոսիան։

1585– ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։

1737 —ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը հանդիսանում է էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկը։

1776 —հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 

1790 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։

1801 - Բաքուն մտցվել է ռուսական կայսրության կազմի մեջ։

1828– ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական Լև Տոլստոյը։

1848 –ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։

1850– Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31-րդ նահանգը:

1893 —Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ» ֆուտբոլային ակումբը։

1898- վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։

1901-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։

1911 —Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։

1913 —ռուս օդաչու Պյոտր Նեստերովը առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։

1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվում է «NBC» ազգային հեռուստընկերությունը։

1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։

1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։

1975 –ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։

1976– վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ , Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։

1969- Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը

1970 —ԽՍՀՄ-ում սկսվել է  «ВАЗ-2101» «Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։

1984- Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտը Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտը այդպես էլ չի ավարտվել։

1991– Տաջիկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991-ԽՍՀՄ Արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։

1999- Մոսկվայում իարկանացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։

2009- տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։

Կ.Խաչիկյան

 

«Բանակ առանց մարտական ոգու. Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում նույնիսկ խաղաղության հռչակումից հետո»Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին «Հայ եկեղեցու շուրջ ճգնաժամ. Ինչո՞ւ կառավարության և հոգևորականության միջև հակամարտությունը միայն ներքին վեճ չէ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Գեղեցկության համաշխարհային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 9)Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Այդ «երրորդ երկրի» հետևից ամերիկյան ականջներ են երևումԱրմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Ղարաբաղցիները կարող են դառնալ Հայաստանի «ոչ քաղաքացիներ»Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով
Ամենադիտված