Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե 20 տարի էլ ԼՂ խնդիրը լուծում չստանա, հայկական կողմի մոտ ցանկություն չի լինի զիջումների ճանապարհով գնալ խնդրի կարգավորմանը. ՀՀ Նախագահ (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում վաղուց է հաստատվել, ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված»,-նշեց Սարգսյանը:

 

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ Նախագահն ասաց. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի  հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմում վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։

 

Նախագահը չի կիսում կարծիքը, որ Մինսկի խումը կամ միջազգային այդ կառույցները հավասարության նշան են դնում։

 

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք ինչպես պետք է վարվեն ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը»։

 

Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

 

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը.  առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

 

Մենք որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին

 

«Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելեց նախագահը:

 

Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց.  «Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։

 

Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:

 

Նախագահը շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

 

ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք

 

«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։  Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»,- խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով 80-ականներ զենք ունենալու մասին իր հայտարարությանը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ քաղաքագիտական շրջանակների կողմից, ՀՀ նախագահն ասել է. «Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք։  Մենք և այն ժամանակ և այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում, է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:

 

Նախագահը նշեց, որ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, որևէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ և զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»,-հավելեց Ս.Սարգսյանը։

 

«Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

 

«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,-անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հաղորդավարի դիտարկմանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա նախագահը նշեց, որ  «դրան ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։

 

«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ նախագահը։

 

Նախագահը շեշտեց, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։

 

ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին. Սերժ Սարգսյան

 

 «ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»,արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, թյուրընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ և ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին ասել է ՀՀ նախագահը:

 

Նախագահի գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:

 

«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսիս բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը:  Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,-նշել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահ. «Իսկանդերի» բարոյական կամ հոգեբանական նշանակություն մասին խոսողները չեն հասկանում՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը

 

«Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է  կիրառել «Իսկանդեր» համակարգերը, Նախագահ Սարգսյանը պատասխանեց. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:

 

Գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը. ՀՀ նախագահ

 

«Որևէ մեկը կարո՞ղ ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաները իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում  էին քսան տարի առաջ՝ և՛ քանակական առում, և՛ որակական առումով: Ես հենց նոր գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ են, զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության մասին՝ Նախագահը նշել է. «Մենք  քիչ ենք թվաքանակով, եթե ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը լինեն ապահով և անվտանգ անհրաժեշտության պահին յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից պետք է դառնա բանակի զինվոր: Երբ այդ պահը գալիս է, ազգը դառնում է բանակ:

 

Խաղաղ ժամանակ բանակը մասնակցում է նաև հայրենիքի զարգացման գործին: Շատ պարզ տրամաբանություն է: Մենք ուզում ենք այս բնագավառում հասնել առավելագույնի: Մենք ուզում ենք, որ ռազմահայրենասիրական դաստիրակությունը կարևորվի: Ուզում ենք որպեսզի մանր-մունր դեպքերը չշահարկվեն և ստվեր չգցեն մեր զինված ուժերի վրա: Մենք չենք ցանկանում, որպեսզի հազարավոր բարեխիղճ, հայրենիքին նվիրված սպաների կողքին, երբ լինում է մի «շառլատան», այդ «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար»:

 

ՀՀ նախագահ. «Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում»

 

 

Սերժ Սարգսյանն անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:

 

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին:

 

Պատասխանելով հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և Դուք, պարո՛ն Նախագահ, նախագահական ընտրությունների ժամանակ ձեր տված խոստումները ամբողջությամբ չեք կատարել: Խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսական աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել և չեն իրականացվել: Ո՞րն երաշխիքը, որ  նաև կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն ասել է.  «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրվել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապալտվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք  կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:

 

Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-ից 7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսենք, ավել արեցինք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրությունների հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմին առջև: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:

 

Դեռևս հսկայական ժամանակ կա. Սերժ Սարգսյանը՝  2018թ.-ին վարչապետ դառնալու մասին

 

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- պատասխանելով 2018թ-ին իր՝  վարչապետ դառնալու մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Իր խոսքում նախագահը նշել է. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված