Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
ՄՇԱԿՈՒՅԹՍեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տոնում են Սբ. Կույս Մարիամի ծնունդը: Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե ու թագավոր Դավթի ցեղից և քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր՝ Աննայի: Հաղորդագրություն են տարածել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից։
Դեռևս տարբեր մարգարեների կողմից կանխատեսվել էր Սբ. Մարիամ Աստվածածնի մասին, ուստի նա այն «Կույսն էր, որ պիտի հղիանար ու որդի ծներ և նրա անունը պիտի լիներ Էմմանուել» (Եսայի 7:14):