Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները միտված են ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների իրականացման համար լրացուցիչ երաշխիքների ամրագրմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմանների ստեղծմանը: Օրինակ՝ օրենքում լրացվել են դրույթներ, որոնցով ձերբակալված կամ կալանավորված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք և հավասար իրացման համար ստեղծվում են հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված հնարավորություններ։ Մասնավորապես, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերը հնարավորության սահմաններում պետք է ապահովվեն մատչելի միջավայրով (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ, մահճակալներ, զբոսանքի վայրերի հասանելիություն), տեղեկատվություն ստանալու և հաղորդակցվելու պայմաններով (ձայնագրող սարքեր, գրենական պիտույքներ, հաղորդակցության աջակցող այլ միջոցներ)։ Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են առանձնահատկություններ՝ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ ստանալու իրավունքի, զբոսանքի համար ավելի երկար ժամանակ հատկացնելու մասով։

Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով շեշտվել է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը երաշխավորում է անձանց անձնական տվյալների պաշտպանությունը և իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ հայտնել այլ անձանց, եթե վերջինս գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին։ Բացի այդ, նախագծով նշվել է, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական գործին կարող են ծանոթանալ վերջիններս և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք։ Այս նպատակով, բժշկական գաղտնիքի պահպանումը երաշխավորելու համար սահմանվել է նաև կարգավորում, որի համաձայն, այլ անձանց ներկայությունը բժշկական զննությանը չի թույլատրվում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Նախագծով ամրագրվել է կալանավորված անձի աշխատանքի վարձատրության իրավունքը և այն, որ աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն։

Սահմանվել է կալանավորված անձին պատժախցում պահելու առավելագույն ժամկետ, որի համաձայն վերջինս անընդմեջ պատժախցում կարող է պահվել 20 օրից ոչ ավելի։ Այս դրույթի բացակայության պայմաններում նախկինում կալանավորված անձը անընդմեջ կարող էր մեկուսի պահվել պատժախցում։

Ձերբակալված կանանց համար ամրագրվել է իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա պահելու հնարավորությունը (գործող օրենքում նման կարգավորումը սահմանված էր միայն կալանավորված անձանց մասով)։ Ամրագրվել է, որ նամակները գրաքննության չեն ենթարկվում, իսկ նամակագրության վերահսկողությունը պետք է սահմանափակվի արտաքին զննմամբ՝ արգելված առարկաների փոխանցումը բացառելու նպատակով, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու։

Կալանավորված անձանց համար սահմանվել է մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու կարճատև, իսկ վեց ամսվա ընթացքում՝ առնվազն մեկ երկարատև տեսակցության հնարավորություն իր երեխայի հետ այն պարագայում, երբ երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում։ Տեսակցության ծախսերն ապահովում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, եթե կալանավորված անձի անձնական հաշվին պահանջվող գումարը բացակայում է: Նման հնարավորություն ներկայումս սահմանված է միայն դատապարտյալների համար։

Օտարերկրյա քաղաքացի ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների լիարժեք իրացման համար նախատեսվել է անվճար թարգմանչական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սահմանվել են մի շարք այլ դրույթներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»Լույս չի լինելու․ հասցեներ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ
Ամենադիտված