Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրորդ Արցախյան պատերազմի ու դրա աղետալի պատճառների, արդյունքների և հետևանքների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են բաց կամ մշուշոտ, ու բազմաթիվ հարցականներ կան օդում կախված։ Ճիշտ է՝ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե իրենք թափանցիկ են ժողովրդի առաջ, բայց գաղտնի են պահում ժողովրդից մի շարք եղելություններ։ Այդպես, օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն ինչ-որ կերպ կարող էր լույս սփռել որոշ հարցերի վրա, չի հրապարակվել և ուղարկվել է Ազգային ժողովի առաջին (գաղտնի) բաժին: Այսինքն, հասանելի չէ հանրության համար։ Բերվում է այն հիմնավորումը, որ այդ զեկույցը գաղտնի տեղեկություններ է պարունակում։ Ու անգամ հավաստիացումներ կան, որ թեև ամբողջական տարբերակը մնալու է փակ, հանրությանը աստիճանաբար հասանելի կդառնան զեկույցի առանձին հատվածներ, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում:

Սակայն խնդիրը միայն գաղտնիությունը չէ։ Իշխանությունները նաև այնպիսի պարզ հարցերի պատասխանները դեռևս մինչև հիմա չեն տվել, որոնք ընդհանրապես գաղտնիության հետ կապ չունեն, և որոնց պատասխանները հանրությունը վաղուց պետք է արդեն իմացած լիներ։ Օրինակ՝ մինչև այսօր անհայտ է, թե պաշտոնապես ինչքան զոհ է ունեցել հայկական կողմը պատերազմի արդյունքում, ինչը տարբեր տարընթերցումների տեղիք է տալիս՝ անգամ պաշտոնական մակարդակով։ Ի մասնավորի, Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը՝ նշելով 4800։ Բնականաբար, երկրի նախագահը նման հայտարարության համար ինչոր տվյալների ծանոթ եղել է, այլապես դժվար թե որևէ կոնկրետ թիվ հնչեցներ։ Բայց հետաքրքիրն այն է, որ շատ չանցած՝ մեծ արագությամբ նախագահի աշխատակազմը հերքեց այդ թիվը՝ նշելով, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։ Եթե նայենք ժամանակի ընթացքում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ապա կարող ենք հանդիպել բոլորովին տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող թվեր, օրինակ՝ 3833, 4273, 3825, 3815, հիմա էլ՝ 3755։

Սա չափազանց զգայուն թեմա է. ի վերջո, գործ ունենք ոչ զուտ վիճակագրական տվյալների կամ ֆինանսական ինչ-որ ցուցանիշների, այլ կոնկրետ մարդկանց, մարդկային ճակատագրերի հետ, մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ նրանցից յուրաքանչյուրը հատուկ հարգանքի ու պատվի է արժանի։ Ավելին՝ յուրաքանչյուր զոհված հերոսին պետք է հիշել, հիշատակել անուն-ազգանունով։ Բայց, ինչպես արդեն համոզվել ենք, իշխանությունների համար այդ ճակատագրերը չեն կարևորվում ու անգամ նշանակություն չունեն։ Չնայած, ինչ սպասես մի կառավարությունից, մի իշխանությունից, որի ղեկավարը մեր նահատակների մասին խոսում է պլ յուսմինուսով՝ նշելով. «Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»:

Միգուցե պատերազմից անմիջապես հետո հնարավոր էր մոտավոր թվերից խոսել՝ հաշվի առնելով, որ տեղի ունեցածը դեռ թարմ էր ու ճշտումների, հստակեցումների կարիք կար։ Այդ դեպքում ինչ-որ կերպ կարելի էր ըմբռնումով մոտենալ թվերի տարբերությանը։ Բայց ամենազարմանալին այն է, որ պատերազմից վեց տարի է անցել, սակայն հստակ պատկեր դեռևս չունենք։

Դժվա՞ր էր զոհերի ու անհետ կորածների քանակը պարզել ու հրապարակել կոնկրետ անուն-ազգանուններով: Իհարկե՝ ոչ։ Շատ արագ կարելի է այդ հարցին վերջնական ու մեկընդմիշտ լուծում տալ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն հրապարակում զոհերի ու անհետ կորածների ցուցակները, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Իսկ գուցե նրանք վախենո՞ւմ են նման ցուցակ հրապարակել, ինչի՞ց են վախենում: Եվ արդյո՞ք տրամաբանական չէ, որ մարդկանց շրջանում կասկածներ կան, թե ինչու չեն հրապարակվում այդ տվյալները, կասկածներ կան, որ այդ թվերը էականորեն տարբերվում են նրանից, ինչ ներկայացվում է հիմա։ Պատահական չէ, որ պատերազմից հետո և մինչ այսօր տարբեր թվեր են շրջանառվում, այդ թվում՝ 5 հազար զոհերի մասին խոսակցությունները, ավելին՝ սոցցանցերում նույնիսկ հանդիպում են շատ ավելի մեծ թվեր, ինչից քպականներն ընկնում են հիստերիայի մեջ, իսկ Արարատ Միրզոյանը նույնիսկ այնքան էր ոգևորվել, որ այսպիսի արտահայտություն թույլ տվեց. «Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք»։

Եթե չկա զոհերի ամբողջական, հստակ անվանական ցուցակ, բնական է, որ միշտ էլ տարբեր մեկնաբանություններ, տարբեր թվեր լինելու են, նույնիսկ շահարկումներ, ինչպես ներկայացնում են իշխանությունները։ Միայն հերքելով կասկածները չեն վերանում, քանի դեռ վերջնական հաստատված ցուցակ չկա։

Որպեսզի նման հակասություններ չլինեն, որպեսզի չլինեն «շահարկումներ», դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ հրապարակեք բոլոր զոհվածների ու անհետ կորածների անունները, և վերջ: Այդ ժամանակ զոհ ունեցած կամ իրենց զավակի, հարազատի մասին տեղեկություն չունեցողները կտեսնեն՝ կա, արդյոք, իրենց հարազատի, զավակի անունը այդ ցուցակում: Եթե «բացեր» չլինեն, արձագանքներ չլինեն, բոլորն էլ կհասկանան, որ, այո, հենց այնքան են մեր զոհերը, որքան ներկայացվում է: Եթե չկա անհանգստանալու բան, ինչի՞ համար է այս ձգձգումը, ի՞նչն է խանգարում հրապարակել այդ ցուցակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Զոհված զինծառայողների դիերի հերթական փոխանակումն է տեղի ունեցել այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսի սահմանամերձ շրջանում։ Այս մասին հայտնել է «ԲելՏԱ» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվության համաձայն՝ փոխանակումը տեղի է ունեցելԹեհրանը չի բացառում պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե նրանք օգնեն ԱՄՆ-ին փոխհատուցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քար
Ամենադիտված