Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հայաստանյան քաղաքական դաշտում արձանագրվեց մի ուշագրավ, սակայն խորքային առումով վնասակար իրողություն։ Մի շարք քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավի ընթացքում հանդես էին գալիս վճռական խոստումներով ու հանրային ակտիվությամբ, ընտրատեղամասերի փակվելուն պես պարզապես գոլորշիացան քաղաքական ասպարեզից։

Խոսքը մասնավորապես Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման և Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության մասին է, որոնց վարքագիծն ընտրություններից հետո ավելի շատ հիշեցնում է սեզոնային քաղաքական սպեկուլյացիա։

Թեև ընտրությունների արդյունքներով այս միավորումները չհաղթահարեցին Ազգային ժողով անցնելու անհրաժեշտ շեմը, սակայն հատեցին 2 տոկոսի սահմանագիծը։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժերն իրավունք են ստանում պետական բյուջեից ստանալ տարեկան ուղղակի ֆինանսավորում։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարկատուների գրպանից միջինը մոտ 30 միլիոն դրամի չափով պետական միջոցներ են հատկացվելու այս կառույցներին՝ իբրև թե կուսակցական ու հանրային գործունեություն ծավալելու համար։ Սակայն քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ այս ուժերի առաքելությունը սահմանափակվեց ընդդիմադիր ուժերի ձայները փոշիացնելով և բյուջետային ֆինանսավորումն ապահովելով։ Խորհրդարան չանցնելով՝ նրանք, ըստ էության, ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին՝ տասնյակ հազարավոր քվեներ դուրս թողնելով քաղաքական որոշումների կայացման գործընթացից, իսկ դրանից հետո ուղղակի անհետացան քաղաքական քարտեզից։

Հատկանշական է Արման Թաթոյանի պարագան։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որն իր նախկին պաշտոնի բերումով ու հանրային կերպարով հավակնում էր լինել իրավական ու քաղաքական լուրջ այլընտրանք, ընտրություններից հետո պահպանում է բացարձակ լռություն։ Երկրում ծավալվող աղմկահարույց ձերբակալությունների, քաղաքական աստառ ունեցող քրեական գործերի, իրավապահների չարաշահումների և քաղբանտարկյալների վերաբերյալ ահազանգերի ֆոնին Թաթոյանից որևէ արձագանք չկա։ Անգամ «Միասնության թևեր» շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում Արման Թաթոյանի անունը կամ գործունեությունը փաստացի չի հիշատակվում, իսկ էջի բովանդակությունը կրում է լիակատար ձևական բնույթ։

Էլ ավելի տարօրինակ է Գուրգեն Սիմոնյանի և նրա «Շնորհապետական» կուսակցության պահվածքը։ Լինելով ամենաշատ ձայն հավաքած արևմտամետ ուժերից մեկի ղեկավարը՝ Սիմոնյանը, որ քարոզարշավի ընթացքում աչքի էր ընկնում ակտիվությամբ ու արտաքին քաղաքական կոշտ հայտարարություններով, ընտրություններից հետո առհասարակ չի երևում հանրային ու քաղաքական տիրույթում։

Ու ընդհանրապես, ձևավորվել է մի արատավոր մոդել. քաղաքական գործիչները հայտնվում են ընտրությունից ընտրություն, փոշիացնում ընտրողների քվեները, 2 տոկոսի շեմը հաղթահարելու շնորհիվ ապահովում տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների պետական ֆինանսավորում հարկատուների հաշվին, իսկ հետո անցնում «ստվերային թոշակի»։ Հանրությունը զրկված է իր վստահած քվեների ներկայացվածությունից, իսկ պետական բյուջեն շարունակում է վճարել ուժերի, որոնք, այսպես ասած, «անունը կա, ամանում չկա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ Փորձագետ. Ինչպես ԵԱՏՄ–ն կսառեցնեի Հայաստանի աանդամակցությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Գազ չի լինելու հոկտեմբերի 26-ին 09:00-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը 21:00-ն. հասցեներ Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում «Կոտրած տաշտակի առաջ». Պետդումայում բացահայտել են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքներըՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե Փաշինյանը չի կարող նստել երկու աթոռի վրա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումըԸնդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն «Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Ժողովուրդ». Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում Լույս չի լինելու․ հասցեներ «Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»«Ժողովուրդ». ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել
Ամենադիտված