Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ դրուզական համայնքի հայտնի ներկայացուցիչը լքել է Էս-Սուվեյդա նահանգը՝ ազդեցիկ դրուզ առաջնորդ Հիքմաթ ալ-Հիջրիի կողմնակիցների հետ լարվածության ֆոնին, հայտնում է AFP-ն։

Էս-Սուվեյդա քաղաքը և համանուն նահանգի մյուս շրջանները վերահսկվում են տեղական զինված կազմավորումների կողմից։ Սրանք Սիրիայի վերջին խոշոր տարածքներն են, որոնք դեռևս չեն գտնվում երկրի նոր իշխանությունների վերահսկողության տակ։

Տեղական խմբավորումների թվում է, այսպես կոչված, Ազգային գվարդիան, որը կապված է ալ-Հիջրիի հետ․ նա կտրուկ քննադատում է Սիրիայի նոր իշխանություններին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրուզական համայնքը «Իսրայել պետության անբաժանելի մասն է»։

Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդմամբ, տեղական զինված խմբերը ստիպել են նահանգի հայտնի բնակիչ Աթեֆ Հունայդիին լքել Էս-Սուվեյդան այն բանից հետո, երբ նրան առևանգել էին տնից՝ ալ-Հիջրիի հայտարարությունները դատապարտող հայտարարության պատճառով։ Ավելի ուշ Հունայդին ժամանել է Դամասկոս։

Բարաքը հայտարարել է, որ պետական կառավարման բացակայության պայմաններում «ավազակախմբերը լցնում են վակուումը» և մեղադրել է «թունավոր դրդապատճառներ» ունեցող մարդկանց մի փոքր խմբի՝ հենց համայնքի ներսում բռնություն հրահրելու մեջ։ Նրա կարծիքով, Հունայդին կամայականորեն ձերբակալվել և վտարվել սեփական տնից։

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ իր թիմը կապ է պահպանում Հունայդիի և այլ անձանց հետ, որոնք ներգրավվել են դրուզական համայնքի ներսում ծագած հակամարտության մեջ։ Նա կողմերին կոչ է արել զսպվածության և լուրջ երկխոսության։

Բարաքը նաև հիշեցրել է անցյալ տարի Էս-Սուվեյդայի համար ստորագրված «խաղաղության ճանապարհային քարտեզի» մասին, որն, ըստ նրա, պետք է ապահովի նահանգի վերադարձը Սիրիայի կազմ՝ դրուզ բնակչության համար քաղաքացիության լիարժեք իրավունքներով և պարտականություններով։

Ալ-Հիջրիի Ազգային գվարդիան հայտարարել է, որ իր մարտիկները միջամտել են այն բանից հետո, երբ լարվածությունը մեծացել է, և բնակիչները հավաքվել են Հունայդիի տան մոտ։ Խմբավորման վարկածով, Հունայդին ինքն է խնդրել իրեն տեղափոխել հարևան գյուղի անցակետ, որտեղից նա տաքսիով մեկնել է Դամասկոս։

Էս-Սուվեյդայում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ անցյալ տարվա հուլիսին դրուզների և սիրիական իշխանությունների հետ կապված ուժերի միջև բախումներից հետո։ Այս իրադարձությունները դարձել էին երկրում միջհամայնքային բռնության ամենածանր դրվագներից մեկը՝ 2024 թվականին Բաշար Ասադի տապալումից հետո։

Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են Արբատ փողոցի վրա գտնվող «Արարատ» հայկական ռեստորանը փակվել էՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի «Ադրբեջանն ու Հայաստանը հրաժեշտ են տալիս Մոսկվային»Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին «Անպարկեշտություն և կողոպուտ». Պետդումայում արձագանքել են Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Հայաստանի պնդումներինՃապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS «Ռուսաստանը մեր գործընկերը չէ». Փաշինյանն իր հայտարարությամբ լրջորեն վնասել է իր երկու միլիոն հայրենակից հայերինՍեպտեմբերի 6/7-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծերՍտամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր. պատմության այս օրը (սեպտեմբերի 6)Պարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է hարձակման․ Մեծ Բրիտանիայի Ռազմածnվային nւժեր Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
Ամենադիտված