Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան հենց Թեհրանի համար, իսկ իրանցիները մտադիր չեն տրվել ճնշմանն ու պատժամիջոցներին, կիրակի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։

«Եթե իրավիճակը դիտարկենք տնտեսական տեսանկյունից, ապա այն վնասը, որ այս պայմանները հասցնում են Ամերիկային, կարող է մի քանի անգամ գերազանցել Իրանին հասցվող վնասը։ Եթե Ամերիկան ցանկանում է Իրանին մեկ դոլարի տնտեսական վնաս հասցնել, ապա ինքն էլ կարող է բախվել մի քանի դոլարի ծախսերի և վնասների», — ասել է Մոհեբին Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, Վաշինգտոնը հույս ուներ ռազմական հզորության և ռազմածովային նավատորմի միջոցով Իրանին ծնկի բերել, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին նման հաշվարկի անհիմն լինելը։ Մոհեբին հայտարարել է, որ ամերիկյան ավիակիրների և այլ ռազմական ուժերի ներկայությունը Իրանին չի ստիպել նահանջել։

«Ամերիկայի հզորության զգալի մասը հիմնված է նրա ռազմական հնարավորությունների ցուցադրման վրա։ Նրանք կարծում էին, թե միայն ռազմածովային նավատորմի և ավիակիրների ներկայությունը բավական կլինի, որպեսզի ստիպեն Իրանին նահանջել, սակայն առաջ կատարված յուրաքանչյուր քայլի դիմաց նրանք ստիպված էին մի քանի քայլ հետ գնալ», — հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

Մոհեբին նաև կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի կարողությունը՝ Իրանի դեմ տնտեսական պատերազմ վարելու հարցում՝ մատնանշելով ամերիկյան պետական պարտքի բարձր մակարդակը, ինչպես նաև Վաշինգտոնի շարունակվող տնտեսական դիմակայությունը Չինաստանի և այլ երկրների հետ։

Նա նշել է, որ տարածաշրջանային լարվածությունն արդեն ազդում է հումքի և էներգակիրների շուկաների վրա, ճնշում է գործադրում ԱՄՆ-ի ռազմավարական պաշարների վրա և բարդացնում երկրի ապահովումը որոշ անհրաժեշտ ռեսուրսներով։

ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ տարածաշրջանային իրադարձությունների պատճառով տուժել են ալյումինի արտադրությունն ու արտահանումը, քանի որ տարածաշրջանի երկրներում արտադրական հզորությունների մի մասը դուրս է բերվել շահագործումից։

«Այս իրադարձությունների ամբողջությունը ցույց է տալիս, որ տնտեսական ճնշումն ու շրջափակման ստեղծումը պարտադիր չէ, որ նշանակեն հաղթանակ այն կողմի համար, որը պատժամիջոցներ է սահմանում, և նույնիսկ կարող են նրա համար վերածվել լուրջ ծախսերի», — ասել է Մոհեբին։

Ֆորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի «Ադրբեջանն ու Հայաստանը հրաժեշտ են տալիս Մոսկվային»Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին «Անպարկեշտություն և կողոպուտ». Պետդումայում արձագանքել են Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Հայաստանի պնդումներինՃապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS «Ռուսաստանը մեր գործընկերը չէ». Փաշինյանն իր հայտարարությամբ լրջորեն վնասել է իր երկու միլիոն հայրենակից հայերինՍեպտեմբերի 6/7-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծերՍտամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր. պատմության այս օրը (սեպտեմբերի 6)Պարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է hարձակման․ Մեծ Բրիտանիայի Ռազմածnվային nւժեր Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով
Ամենադիտված