Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ամառային արձակուրդից, և սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։

MediaHub-ն ուսումնասիրել է նիստի օրակարգում ներառված նախագծերը, որոնցից մեկով կրկին որոշվելու է մի շարք փողոցներ անվանափոխել։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) կանվանակոչվի հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ՝ «Ազատ Գասպարյան փողոց», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0047 կադաստրային ծածկագրով գույք հասնող հ.01-011-1592-0001 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 1-ին փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0050 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 2-րդ փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և Ազատ Գասպարյան փողոցի 2-րդ փակուղու հարակից հատված հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 3-րդ փակուղի»։

Ազատ Գասպարյանի և Արմեն Խոստիկյանի ստեղծագործական համագործակցության ամենավառ օրինակներից է հանրության կողմից առանձնահատուկ սիրված և հայկական կինոյի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Մեր բակը», որի կերպարներն ու դերակատարումները մինչ օրս շարունակում են սիրվել և մնալ հանրային հիշողության անբաժանելի մասը։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը, սակայն, չի սահմանափակվել միայն այս ֆիլմով։ Երկու արվեստագետները տարբեր տարիներին հանդես են եկել նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում՝ այդ թվում «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» կինոնկարներում, ինչպես նաև երկար տարիներ միասին ստեղծագործել են թատերական բեմում՝ իրենց դերակատարումներով նպաստելով հայկական թատերարվեստի և կինոարվեստի զարգացմանն ու ազգային մշակութային ժառանգության հարստացմանը։ Երկու ժողովրդական արտիստներն ունեցել են նաև երկարամյա համատեղ բեմական գործունեություն՝ հանդիսանալով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից և ձևավորելով այն ստեղծագործական միջավայրը, որը տասնամյակներ շարունակ կերտել է հայկական թատերարվեստի լավագույն ավանդույթները։

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում) կանվանափոխվի Երվանդունիներ անվամբ՝ «Երվանդունիների փողոց»: Համապատասխանաբար անվանափոխել նաև Տիչինայի փողոցի 1-ին փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում նախկին «Մետաքս» գործարանի մոտ)՝ «Երվանդունիների փողոցի 1-ին փակուղի» անվամբ, Տիչինայի փողոցի 2-րդ փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցից, շրջանաձև հասնում հ.01-007-0239-0075 կադաստրային ծածկագրով գույքին)՝ «Երվանդունիների փողոցի 2-րդ փակուղի» անվամբ, Տիչինայի փողոցի 1-ին նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 1-ին նրբանցք» անվամբ, Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 2-րդ նրբանցք» անվամբ, Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքը (սկսվում է ոռոգիչ ջրանցքի աջ ափի տարածքից և հասնում Շահումյան 17-րդ փողոց)՝ «Երվանդունիների փողոցի 3-րդ նրբանցք» անվամբ, և Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 4-րդ նրբանցք» անվամբ։

Հայոց պետականությունն ունեցել է մի շարք արքայատոհմեր, որոնցից առաջինը և իրավամբ բուն հայկական արքայատոհմը հենց Երվանդունիներն են, սակայն, ցավոք, մինչ այսօր Երևանում չկա անվանակոչված որևէ փողոց նրանց անվամբ։ Երվանդունիների թագավորությունը հայկական պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 570–201 թվականներին, հայոց ուրարտական թագավորությունից հետո ըստ էության առաջին պետական կազմավորումը։ Երվանդունիների կառավարման սկզբնական շրջանում Հայաստանի մայրաքաղաքն էր Տուշպա-Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Արքայատոհմը կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ՝ նրանք Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570–201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Ըստ պատմիչի՝ հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Տիչինայի փողոցը բավականին մեծ ու կարևոր փողոց է Երևան քաղաքում, սակայն այդ անունը որևէ աղերս չունի հայկական մշակույթի, պատմության կամ հանրային որևէ ոլորտի հետ։

Մարիաննա Արամյան

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Զոհված զինծառայողների դիերի հերթական փոխանակումն է տեղի ունեցել այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսի սահմանամերձ շրջանում։ Այս մասին հայտնել է «ԲելՏԱ» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվության համաձայն՝ փոխանակումը տեղի է ունեցելԹեհրանը չի բացառում պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե նրանք օգնեն ԱՄՆ-ին փոխհատուցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարԹեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա «Դավաճանություն Հայաստանին». Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ տարածքների փոխանակում Բաքվի հետԳազ չի լինելու մինչև հոկտեմբերի 23-ը 21:00-ն Քաղաքագետ. Հայաստանը ԵՄ արկածախնդրության պատասխանատվությունը տեղափոխում է Եվրոպայի վրաՌԴ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի ռшզմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ ՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային Քաղաքական գործիչ Գրիգորյան. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը ձեռնտու է Հայաստանի իշխանություններինՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Փաշինյանը շարժում է ԵՄ-ին և սեղան է գցում Ռուսաստանի համարՉԼ. 10 հոգով մնացած «Ինտեր»-ը հաղթեց «Շախտյոր»-ին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 22)Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»
Ամենադիտված