Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորում փնտրելիս ԱՄՆ վարչակազմը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը, որն, ըստ նրա, անընդհատ փոխվում է ոչ հօգուտ Կիևի։
Այսպես է նա ТАСС-ին պատասխանել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հնարավոր Մոսկվա այցը մեկնաբանելու խնդրանքին։ Ավելի վաղ ТАСС-ի աղբյուրը հայտնել էր, որ նրանք մտադիր են սեպտեմբերի 5–6-ին այցելել Մոսկվա և Կիև։
«Գլխավոր հարցն այն է, թե ԱՄՆ վարչակազմը որքանով է պատրաստ ներդրում ունենալ ներկայիս ճգնաժամի իրական լուծման որոնման մեջ, որը հաշվի է առնում նաև գետնին առկա իրողությունները։ Ոչ միայն այն առաջնապատճառները, որոնց մասին մենք մշտապես խոսում ենք, այլև այն իրավիճակը, որն անընդհատ փոխվում է և փոխվում է ոչ հօգուտ Կիևի», - նշել է փոխնախարարը։
Ըստ Ռյաբկովի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի Անքորիջի գագաթնաժողովից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ շարունակում են մնալ մի շարք հարցեր։
«Բանն այն է, որ իրավիճակը՝ այն տեսքով, ինչպես այն զարգացավ Անքորիջի գագաթնաժողովի ընթացքում և դրանից հետո, բազմաթիվ հարցեր է թողել այն մասին, թե որքանով է ամերիկյան կողմը՝ լուծման ենթակա խնդիրների ամբողջության նկատմամբ իր մոտեցման մեջ, պատրաստ պահպանել ողջամիտ շրջանակները և չտրվել կոնյունկտուրային, ինչպես նաև, այդ թվում, կարգավորման հակառակորդների կողմից տարվող ազդեցությանը։ Այս հարցերը մինչև հիմա էլ բաց են մնում», - հավելել է նա։