Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տպավորություն էր, որ կողմերը նույնիսկ ցանկություն չունեին գալու կոմպրոմիսի։ Ռուսական կողմը փաստացի կրկնեց իր նույն պահանջները և վերջնագիրը՝ կապված ԵԱՏՄ-ի հետ։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փորձեց հնարքներ կիրառել, որոնք, հնարավոր է, արդյունավետ են Հայաստանի ներսում՝ հասարակությանը մանիպուլացնելու, խաբելու նպատակով, բայց ավելի լուրջ խաղացողների շրջանում դա միայն քմծիծաղ է առաջացնում։ Նիկոլ Փաշինյանի՝ ինչ-ինչ հարցերում Վլադիմիր Պուտինին համոզելու փորձերը նրա քմծիծաղն էին առաջացնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, երբ անդրադառնում ենք օրերս կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը և իր՝ դրանից ստացած առաջին տպավորություններին։

Նրա խոսքով, այդ հանդիպումը փաստեց, որ ռուսական կողմի մոտեցումը մնացել է նույնը։ «Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Եթե մնում է ԵԱՏՄ-ում, շարունակում է ստանալ արտոնություններ և աջակցություն Հայաստանի տնտեսությանը։ Եթե ոչ, ուրեմն Հայաստանի տնտեսության խնդիրները թող լուծեն նրա նոր գործընկերները և ընկերները։ Հանդիպումից հետո՝ արդեն լրագրողների հետ զրույցում, Վլադիմիր Պուտինն անդրադարձավ Հայաստանում ռուսական ռազմաբազային։ Դա որոշակի մեսիջ էր Հայաստանի իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, որ եթե նրա մտքով անցնում է, թե կկարողանա ՌԴ-ին շանտաժի ենթարկել ռազմաբազայի հարցով, փորձել սակարկել, ապա պատրաստ են այն հանել։ Ենթադրում եմ, որ դա կարող է կապված լինել ապագայում գազի գնի բարձրացման հետ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների ելույթներին, հարցազրույցներին հետևելով՝ շատերը տպավորություն են ստացել, թե նրանք խճճվել են իրենց գործողություններում։ Մյուսները վստահ են՝ շատ հստակ գիտեն, թե ինչ են անում։ «Խնդիրն այն է, որ նրանք չէին սպասում Ռուսաստանի այսպիսի արագ և կոշտ արձագանքին։ Վերջին տարիներին սովոր էին նրան, որ Ռուսաստանի հետ իրենց ռազմավարությունն աշխատում է։ Այն է՝ սիրուն խոսքեր ես ասում, իսկ իրական քայլերդ հակառակի մասին են, հակառուսական են։ Ապրիլմեկյան հանդիպումը վկայեց նրա մասին, որ կտրուկ փոխվել է Ռուսաստանի մոտեցումը Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նկատմամբ։ Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում, ընդ որում՝ ոչ միայն «ԵՄ թե ԵԱՏՄ» հարցում։ Կան ատոմակայանի կառուցման, TRIPP-ի հետ կապված հարցերը։ Դրանց վերջերս ավելացան ընդդիմադիրների ձերբակալությունները, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու։ Վստահ եմ՝ այդ մասին նույնպես քննարկում եղել է, դրա մասին հանդիպումից առաջ խոսել էր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Կարելի է մեկ բան հստակ ասել՝ ռուսական կողմը փորձում է Փաշինյանից հստակ պատասխան ստանալ՝ նա Ռուսաստանը դիտարկո՞ւմ է որպես բարեկամ երկիր, նույնիսկ ոչ որպես դաշնակից, այլ կարևոր գործընկեր, թե՞ արդեն հստակ կողմնորոշվել է ճամբարի հարցում։ ԵԱՏՄ շրջանակներում կան երկրներ, որոնք նոյնպես բազմավեկտոր քաղաքականություն են վարում, բայց նրանք, զարգացնելով հարաբերություններն այլ ուժային կենտրոնների հետ, երբեք կասկածի տակ չեն դնում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանը հայտարարում է, որ գնում է ԵՄ անդամ դառնալու ճանապարհով։ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական միավորումից դառնում է ռազմաքաղաքական դաշինք։ Այն հստակ հայտարարում է, որ դիտարկում է Ռուսաստանին որպես թշնամի և պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Այս պայմաններում Մոսկվայում տրամաբանական հարց է առաջանում՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ մտածում եք, որ պետք է գնաք մի կազմակերպություն, որը պատրաստվում է մեր դեմ պատերազմի, պաշտոնապես դրա մասին հայտարարում եք, օրենք ընդունում, և ակնկալում եք, որ ամեն ինչ անելու ենք, որ ձեզ համար ճամբարափոխ լինելը որքան հնարավոր է ոչ ցավո՞տ լինի։ Դրա մասին խոսել են Օվերչուկը, Ուշակովը։ ԵՄ-ն Ռուսաստանը դիտարկում է որպես թշնամի և նրա հետ պատերազմի է պատրաստվում, ուստի Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Նախկինում Հայաստանի առջև պահանջներ չեն դրվել, թե ինչու եք ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնում։ ԵԱՏՄ մյուս երկրների առջև ևս նման պահանջ չի դրվել։ Դա դիտարկվել է որպես այդ երկրների սուվերեն իրավունք, Ռուսաստանը դրա մեջ վտանգ չի տեսել։ Բայց ներկա աշխարհաքաղաքական ֆոնին, երբ լարված են հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մեր նպատակն է ԵՄ անդամ դառնալը, դա ներառում է կառավարության ծրագրում, բնականաբար, այլ կերպ է ընկալվում Ռուսաստանում։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ Ռուսաստանն ունի շատ լուրջ լծակներ ազդելու Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա»։

Հետաքրքիր են զարգացումները Հայկական երկաթուղու կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ։ «Ռուսական կողմը հարցնում է՝ ի՞նչ խնդիրներ կան մեզ հետ կապված։ Հայկական կողմը ոչինչ հստակ ասել չի կարողանում։ TRIPP-ը Հայաստանը կապելու է Թուրքիայի հետ։ Թուրքիա՞ն է դեմ Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Թուրքիան ամենաակտիվ երկրներից է, որն օգնում է Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Ստացվում է, որ Հայաստանի առջև այդ պահանջը դրված է Արևմուտքից՝ ի ապացույց, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ցանկանում են կոնցեսիայից զրկել Ռուսաստանին։ Կարելի է նույն անալոգիան անցկացնել ատոմակայանի մասով։ Այս պահին սեղանին կա միայն մեկ՝ Ռուսաստանի հստակ առաջարկը։ Նա պատրաստ է նույնիսկ իր միջոցներով կառուցել ատոմակայան՝ հետագայում սակագնից այդ գումարը փոխհատուցելով։ Հայաստանի իշխանությունները, չնայած մեր ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտը մոտենում է, չեն ընդունում այդ առաջարկը՝ սպասելով իբր ամերիկյան առաջարկին, որը տեղի չի ունենալու, նույնիսկ եթե ունենա, պահանջը հստակ է՝ Հայաստանը պետք է այդ գումարը գտնի։ Տեսնում ենք, որ ԵՄ-ն գումարներ է ներդնում, որպեսզի հայկական էներգետիկ համակարգը կապի թուրքականին և ադրբեջանականին՝ բացահայտ ասելով, որ դա էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար է արվում։ Կարող ենք ասել, որ դա արվում է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու համար։ Նույնը երկաթգծի մասով է տեղի ունենում։ Հայաստանի իշխանությունների արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն, պահանջում են հստակ ցույց տալ, որ ռազմավարական բոլոր ոլորտներում ՌԴ-ի հետ համագործակցությունը դադարեցվում է։ ԵՄ-ն պահանջելու է, որ Հայաստանը դադարեցնի համագործակցությունը ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում՝ միանալով պատժամիջոցներին։ Ինչի՞ց սկսվեցին խնդիրները Վրաստանի և ԵՄ-ի միջև։ Վրաստանի իշխանությունները չմիացան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ համարելով, որ դա իրենց տնտեսության համար մահացու հարված է լինելու։ ԵՄ-ն իր բոլոր գործընկերներից, հատկապես այն երկրներից, որոնք ցանկություն ունեն ԵՄ անդամ դառնալ, պահանջում է ենթարկվել հակառուսական քաղաքականությանը»,-նշում է նա։

Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր անց հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման մոտ 80 տոկոսը։ Արդյոք այս որոշումը ուղիղ կապ ունի՞ այս հանդիպման հետ։ «Չեմ կարծում, որ այդ որոշումն այս հանդիպման հետ էր կապված։ ԵՄ-ում գործընթացներն ավելի դանդաղ են։ Այլ հարց է, որ ԵՄ-ն պետք է օգնի Հայաստանի իշխանություններին՝ գոնե PR քայլերով ցույց տալ, որ մեր երկրի կողքին է շուկայի փոփոխության հարցում։ Իմ կարծիքով, դա ավելի շատ հենց PR ակցիա է։ Բացի ուղղակի արգելքներից, նկատի ունեմ մաքսատուրքերը, կան անուղղակի արգելքներ՝ սերտիֆիկացիա, լոգիստիկա և այլն։ Անհասկանալի է, թե Հայաստանն ինչպե՞ս է այդ խնդիրները լուծելու։ Օրինակ՝ Վրաստանը տարիներ շարունակ ունի ազատ առևտրի պայմանագիր ԵՄ-ի հետ, կնքված է Ասոցացման համաձայնագիր և այլն, բայց նրան այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել եվրոպական շուկայում։ Հինգ տարի վրացական ապրանքների՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ամբողջական էմբարգո կար։ Հենց շուկան բացվեց, վրացական գինին, գյուղմթերքը և այլն արտահանվեց Ռուսաստան։ Գոնե կարճաժամկետ կտրվածքով չեմ կարծում, որ կայացված որոշումը կկարողանա օգնել Հայաստանին փոխհատուցել այն կորուստները, որոնք նա կրում է ռուսական շուկա արտահանում չիրականացնելու պատճառով։

Չեմ կարող ասել նաև, որ դա բացասական քայլ է, դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է, բայց հաշվի առնելով տնտեսագետների կարծիքը՝ հասկանում եմ, որ շատ քիչ ընկերություններ կան, որոնք կկարողանան այս գործընթացից օգտվել։ Հասարակ հայ գյուղացին, ֆերմերը դժվար կարողանա դրանից օգտվել, նրանք լրիվ այլ կերպ են աշխատել։ Վրացական օրինակը ցույց է տալիս, որ եվրոպական շուկան ամեն ինչ անում է սեփական արտադրողին պաշտպանելու համար։ Այս հայտարարության մեջ տեսնում ենք կետեր, որ ցանկացած պահի կարող է վերանայվել այս որոշումը՝ սեփական արտադրողին պաշտպանելու համար։

Նույն Ասոցացման համաձայնագրում, որը ստորագրել են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, այնպիսի կետեր կան, որոնք չեն խոսում կողմերի իրավահավասարության մասին։ Եվրոպական կողմը հնարավորություն ունի ցանկացած պահի քվոտավորում կիրառել կամ ընդհանրապես արգելել որոշ ապրանքների ներմուծումը եվրոպական շուկա, իսկ մյուս կողմը որևէ փոփոխության իրավունք չունի»,-ասում է կենտրոնի ղեկավարը։

Մեր զրուցակցի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է։ «Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հավանաբար քննարկելու է՝ ռեսուրս կա՞ շարունակելու այս առճակատումը։ Սա էլ կախված է նրանից, թե ինչ ազդեցություն ունեն արտաքին խաղացողները Նիկոլ Փաշինյանի վրա։ Իմ կարծիքով, այստեղ պետք է նաև Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը հաշվի առնել, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի այդ առճակատումը Ռուսաստանի հետ։ Կարելի է ակնկալել գազի գնի թանկացում։ Ռուսական կողմն արդեն դենոնսացրել է այն համաձայնագիրը, որով հանվում էին արտահանման մաքսատուրքերը գազի, նավթամթերքի, թանկարժեք քարերի վրա։ Դա թույլ կտա առանց բուն գինը վերանայելու մոտ երեսուն տոկոսով այն բարձրացնել, որը շուկայականից ցածր կլինի, բայց Հայաստանի տնտեսության համար շատ լուրջ հարված կլինի։ Պետք է սպասել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովին, թե ինչ որոշում կընդունվի Հայաստանի մասով, ինչ կհայտարարեն, որ այն դուրս է եկել ԵԱՏՄ-ից, թե որ ժամանակավորապես դադարեցվում են Հայաստանի լիազորությունները։ Նաև հայտարարվեց Մոսկվա ևս մեկ այցի մասին։ Եթե այն տեղի ունենա մինչև նշված գագաթնաժողովը, շատ բան կորոշվի։ Կա՛մ հայկական կողմը, հաշվարկելով բոլոր ռիսկերը, կփորձի որոշակի զիջումների գնալ, կա՛մ որևէ զիջում չի լինի, և դրա արդյունքում կլինեն որոշումներ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ»,-եզրափակում է Հայկ Խալաթյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Զոհված զինծառայողների դիերի հերթական փոխանակումն է տեղի ունեցել այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսի սահմանամերձ շրջանում։ Այս մասին հայտնել է «ԲելՏԱ» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվության համաձայն՝ փոխանակումը տեղի է ունեցելԹեհրանը չի բացառում պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե նրանք օգնեն ԱՄՆ-ին փոխհատուցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարԹեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա «Դավաճանություն Հայաստանին». Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ տարածքների փոխանակում Բաքվի հետԳազ չի լինելու մինչև հոկտեմբերի 23-ը 21:00-ն Քաղաքագետ. Հայաստանը ԵՄ արկածախնդրության պատասխանատվությունը տեղափոխում է Եվրոպայի վրաՌԴ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի ռшզմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ ՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային Քաղաքական գործիչ Գրիգորյան. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը ձեռնտու է Հայաստանի իշխանություններինՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»
Ամենադիտված