Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հրապարակվեց մի զեկույց, որը հերթական մակերեսային և գիտական հիմնավորում չունեցող տվյալների հիման վրա է։ Խոսքը դարձյալ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների մասին է, որոնց կասկածելի աշխատանքին պարբերաբար անդրադարձել ենք։ Նախորդ տարի նրանք Սյունիքի բնակավայրերում՝ Քաջարանում, Աճանանում և հարակից գոտիներում նմուշներ էին հավաքել՝ կասկածելի պայմաններում, հիմա արդեն ներկայացնում են դրանց արդյունքները. հատուկենտ հրապարակումներ հայտնվեցին՝ «Ծանր մետաղներ մարդկանց օրգանիզմում», «Մկնդեղ՝ երեխաների օրգանիզմում», «Պղինձ փոշու մեջ» և այլ վերնագրերով։

Հենց այդ հրապարակումները ստիպեցին մեզ չբավարարվել նշյալ «սարսափազդու» վերնագրերով։ Մենք փորձեցինք վերլուծել՝ համադրելով բաց աղբյուրների տեղեկատվությունն ու մասնագիտական կարծիքները: Ուսումնասիրության համար մեր լրագրողները զրուցել են տարբեր փորձագետների ու ոլորտի մասնագետների հետ։ Հիմա՝ ըստ հերթականության։

20 փորձանմուշ՝ ամբողջ մարզի համա՞ր

Առաջին բանը, որ աչք է ծակում, թվերի մասշտաբն է։ Սյունիքի մարզի յոթ տարբեր վայրերից վերցվել է ընդամենը 20 բնապահպանական նմուշ (15 փոշի, 4 նստվածք, 1 հող) և 62 մարդու մեզի անալիզ։ Քաջարանում, օրինակ՝ ֆիքսվել են պղնձի բարձր ցուցանիշներ, որոնք համեմատվել են Կանադայի խիստ շեմերի հետ։

Սակայն մասնագետների գլխավոր հարցադրումը հետևյալն է՝ արդյո՞ք մի քանի փողոցից կամ ճանապարհի եզրից քերված փոշու մեկ-երկու նմուշով կարելի է եզրակացնել, որ ամբողջ քաղաքն ապրում է ծայրահեղ աղտոտման մեջ։ Ի տարբերություն այս մեկ նմուշի, Քաջարանում գործունեություն իրականացնող հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները պարբերաբար և փաստարկված ներկայացնում են օդի աղտոտվածության մշտական մոնիտորինգի արդյունքները, ըստ որի, Քաջարանի օդը մաքուր է անգամ Երևանի օդից։ Հետաքրքիր է՝ չեխական այս ընկերությունը ինչո՞ւ է կենտրոնացել հենց հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը փաստացի տնտեսության գլխավոր հենասյունն է, ինչի մասին փաստում են թե՛ մասնագետները, թե՛ զուտ պաշտոնական թվերը։ Այս տարիների ընթացքում ինչո՞ւ օտարերկրյա այս կազմակերպությունը մի անգամ չորոշեց ստուգել, օրինակ՝ մայրաքաղաքի կամ Գյումրու օդի որակը, այդ բնակավայրերից կենսաբանական նմուշ վերցնել. փաստագրված է, որ այս տեղերում օդն ավելի կեղտոտ է, քան հանքարդյունաբերական Սյունիքի բոլոր բնակավայրերում։

Ինչևէ, չշեղվենք ու շարունակենք հետազոտության թեման։ Հսկայական տարբերություն կա գետնին նստած փոշու և օդում կախված՝ մարդու շնչառական ուղիներ թափանցող փոշու միջև։ Ճանապարհամերձ հողի մեջ եղած պղինձը դեռ չի նշանակում, որ բնակիչներն ամեն վայրկյան դա են շնչում։ Ի դեպ, հենց իրենք են նշել, որ ճանապարհամերձ հատվածներից են փոշու նմուշներ վերցրել։

Մկնդեղի «գաղտնիքը». ինչի մասին է լռում զեկույցը

Ամենատագնապալի վերնագրերը երեխայի օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի և մյուս բնակիչների օրգանիզմում առկա մոլիբդենի մասին էր։ Երբ կարդում ես զեկույցը, թվում է, թե լեռնարդյունաբերությունն է միակ մեղավորը, բայց անգամ ուսումնասիրության ներկայացման միջոցառման ժամանակ, ճշտող հարցին ի պատասխան, չեխերն անկեղծանում են՝ մետաղը հայտնաբերել են, բայց չգիտեն դրա ակունքի մասին:

ԱՄՆ-ի Թունավոր նյութերի և հիվանդությունների գրանցման դաշնային գործակալությունը հստակ սահմանում է՝ մեզում ընդհանուր մկնդեղի թիվը ոչինչ չի ասում, քանի դեռ չի արվել դրա տեսակավորումը: Այս պարագայում ինչո՞ւ են հոդվածները վերնագրվում այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե հայտնաբերված մկնդեղը խիստ թունավոր անօրգանական մետաղ է։

Գիտական հիմնավորումը հետևյալն է՝ կա նաև օրգանական մկնդեղ, որն օրգանիզմ է մտնում սովորական սննդից՝ ձկնեղենից, բրնձից, ջրից, և օրգանիզմի համար անվնաս է, այն դուրս է գալիս մեզի միջոցով։

Առանց այս երկուսը լաբորատոր ճանապարհով զատելու՝ մեկ ընդհանուր թիվը որպես թունավորման ապացույց հրամցնելը կա՛մ ցավալի անփութություն է, կա՛մ գիտակցված մանիպուլ յացիա։ Բացի այդ, մեկանգամյա անալիզը ցույց է տալիս ընդամենը վերջին մեկ-երկու օրվա սննդակարգը կամ ջրի ընդունումը, ոչ թե տարիների քրոնիկ ազդեցությունը։ Երբ այս ամենը փաթեթավորվում է «երեխաների օրգանիզմում մկնդեղ կա» հուզական շեշտադրմամբ, ստացվում է վախի իդեալական գործիք։

Ընդ որում, հետաքրքրականն այն հանգամանքն է, որ «Առնիկան» է հենց նշում, որ Քաջարանից վերցված նմուշների արդյունքներով, հայտնաբերված 5 մետաղների ծավալը, բացառությամբ մկնդեղի, չի գերազանցում հենց իրենց երկրի՝ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության ցուցանիշը՝ արդյունաբերական հողերի համար սահմանված չեխական շեմը՝ 2,4 մգ/կգ։ Իսկ այն, որ մկնդեղը Քաջարանի հանքի հետ կապ չի կարող ունենալ, արդեն մասնագիտական հիմնավորում է։

500 մետրի վարկածը

Զեկույցում հատուկ տեղ է հատկացված Աճանան գյուղին և Արծվանիկի պոչամբարից դրա՝ 500 մետր հեռավորությանը։ «Մոտիկ է, ուրեմն վտանգավոր է». սա տրամաբանական առաջին ռեակցիան է։

Բայց պրոֆեսիոնալ մոտեցումը պահանջում է նայել ոչ թե քարտեզի գծին, այլ ապացույցներին։ Քամու ուղղությունը, ռելիեֆը, մասնիկների ծանրությունը որոշիչ են։ Եթե հետազոտողները պնդում են, որ պոչամբարի փոշին նստում է դպրոցի, տների կամ գյուղմթերքի վրա, ապա որտե՞ղ են այդ դպրոցի ներսի կամ տեղական խնձորի ու կաթի լաբորատոր անալիզները։ Դրանք պարզապես չկան։ Չչափված վարկածը մատուցվում է որպես կայացած փաստ, իսկ գյուղացուն կոչ է արվում չօգտագործել սեփական բերքը՝ առանց բերքը հետազոտելու։

Հետաքրքիրն այն է, որ, կարծես թե, միտումնավոր հաշվի չեն առնվում մյուս կողմի փաստերը։ Տարածաշրջանի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կարելի է ասել, միակ հայկական ընկերությունն է, որ ամեն տարի հրապարակում է Կայուն զարգացման տարեկան հաշվետվություն՝ պետական և միջազգային ստանդարտներով արված մշտադիտարկումների տվյալներով։ Ինչո՞ւ հետազոտողները նույնիսկ փորձ չեն անում համադրել իրենց 20 նմուշը տարիների պաշտոնական ու բաց ցուցանիշների հետ։ Կամ ինչո՞ւ չեն փորձում գործակցել Սյունիքի խոշոր ընկերությունների հետ։ ԶՊՄԿ-ից հայտնեցին, որ իրենք տեղյակ էլ չեն եղել ուսումնասիրությունների մասին և իմացել են միայն ամիսներ անց՝ լրատվամիջոցների հրապարակումներից։

Հավաստի՞ են, արդյոք, այս տվյալները

Ի վերջո, պետք է լինի հստակություն. արդյո՞ք այս կազմակերպությունը լիցենզավորված է բնապահպանական և կենսաբանական նմուշներ վերցնելու և անալիզի ներկայացնելու համար։ Երբ նայում ես նկարներին, նմուշները վերցվում են նույն տարայով և նույն վրձինով, մեզը վերցնում և շաբաթներ անց ներկայացնում են չեխական ինստիտուտներ՝ անալիզի նպատակով, մինչդեռ մեզը անալիզի պետք է ներկայացնել գրեթե անմիջապես՝ 1-2 ժամվա ընթացքում։ Արդյոք այս կազմակերպությունը իրավունք ունի՞ կենսանմուշ դուրս բերել ՀՀ-ից, և արդյոք պահվո՞ւմ են տեղափոխման խիստ անհրաժեշտ պայմանները։ Սրանք հարցեր են, որոնց «Առնիկան» երբեք չի անդրադառնում, հարցեր են, որոնք անտեսվում են պետության կողմից, բայց որոնք ամենակարևորներից են այս «դրամայում»։

Սա միայն բնապահպանական հարց չէ։ Սա վերաբերում է երկրի արդյունաբերական ողնաշարին և տնտեսական անվտանգությանը։ Երբ մակերեսային թվերով ստվեր է նետվում ռազմավարական ոլորտի վրա, լեգիտիմ հարց է ծագում՝ ո՞վ է շահում այս խուճապից, և որտե՞ղ է ավարտվում իրական բնապահպանությունն ու սկսվում տնտեսական հարվածը։

Սյունիքի բնակիչն ունի անվտանգ միջավայրում ապրելու բացարձակ իրավունք, և որևէ ազդանշան չի կարելի անտեսել։ Բայց մարդիկ արժանի են ճշմարտության, ոչ թե էմոցիոնալ շահարկումների։

Իրական պատասխաններ ստանալու համար պետք է ոչ թե 20 պատահական նմուշ, այլ մեծ ու ներկայացուցչական ընտրանք՝ տարվա տարբեր եղանակներին, օդում կախված փոշու իրական չափումներ, կենսաբանական նմուշների խորքային, քիմիական ձևերը տարանջատող երկարաժամկետ լաբորատոր քննություն, և ամենակարևորը՝ անկախ պետական-գիտական վերահսկողություն։

Քանի դեռ սա արված չէ, ցանկացած բարձրագոչ հայտարարություն մնում է ընդամենը չապացուցված շահարկում, որտեղ տուժողը մեկն է՝ անհանգիստ ու մոլորեցված սյունեցին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըWildberries-ը Գյումրիում հանդիպում կանցկացնի՝ ուղղված առցանց հարթակում բիզնեսի զարգացմանը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԱմիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Զոհված զինծառայողների դիերի հերթական փոխանակումն է տեղի ունեցել այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսի սահմանամերձ շրջանում։ Այս մասին հայտնել է «ԲելՏԱ» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվության համաձայն՝ փոխանակումը տեղի է ունեցելԹեհրանը չի բացառում պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե նրանք օգնեն ԱՄՆ-ին փոխհատուցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարԹեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա «Դավաճանություն Հայաստանին». Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ տարածքների փոխանակում Բաքվի հետ
Ամենադիտված