Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 4-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի վրա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Հարվածի տակ են հայտնվել նավթաբազան, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչպես նաև մի քանի բնակելի տներ և շենքեր։ «Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան», — նշել են օպերշտաբում և տեղի բնակիչներին կոչ արել չհրապարակել հարձակման հետևանքների կադրերը։ Ըստ ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ ալիքի տվյալների՝ դրոնների թիրախը եղել է «Ռոսնեֆտին» պատկանող Ադլերի նավթաբազան։

Իր հերթին, Սիրիուսում, ինչպես ականատեսների լուսանկարներով պարզել է Astra-ն, անօդաչու սարքերը հարվածել են Ս-300 կամ Ս-400 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնին։ Ավելի վաղ Սիրիուսի տարածքը բազմիցս ենթարկվել էր դրոնների հարձակումների, իսկ զինվորականները՝ հարձակումները կանխելու համար, «Բալթիկայի թևեր» լողափի մոտ տեղադրել էին հսկայական ռադար։ Սիրիուսից և հարձակման ենթարկված նավթաբազայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Վլադիմիր Պուտինի ամառային նստավայրը՝ «Բոչարով Ռուչեյը»։ Այդ օբյեկտի պաշտպանությունն էլ լրացուցիչ ուժեղացվել էր ՀՕՊ-ի միջոցով։ Ընդ որում, 2025 թվականից Պուտինը դադարել է այցելել այդ նստավայր՝ անօդաչու սարքերի կանոնավոր հարձակումների ֆոնին։

Բացի այդ, անցած գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են նաև Բաշկորտոստանում գտնվող Ստերլիտամակ քաղաքի վրա։ Ըստ ուկրաինական մոնիթորինգային Supernova+ ալիքի տվյալների՝ թիրախը եղել է «Ավանգարդ» պաշտպանական գործարանը։ Այն մասնագիտանում է պայթուցիկ նյութերի, զինամթերքի և մասնագիտացված տարայի արտադրության մեջ։ Տեղական իշխանությունները դրոնների հարձակումը չեն մեկնաբանել։

Բացի այդ, գիշերվա ընթացքում Մոսկվային մոտենալիս խոցվել է 35 անօդաչու սարք, հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում», — գրել է նա՝ առանց մանրամասներ ճշտելու։ Այս ֆոնին Ռոսավիացիան արդեն երրորդ գիշերն անընդմեջ սահմանափակումներ է հայտարարել մոսկովյան երեք օդանավակայաններում՝ Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկում, օդանավերի ընդունման և թռիչքների իրականացման համար։ Նախորդ օրերին մայրաքաղաքի օդանավակայաններում տասնյակ չվերթներ չեղարկվել էին, իսկ մի քանի հարյուրը՝ հետաձգվել՝ անօդաչու սարքերի սպառնալիքի պատճառով։

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից
Ամենադիտված