Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ դրամահատարանը թողարկել է 2026 թվականի մեկ դոլարանոց մետաղադրամ, որի վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա առաջին դեպքն է, երբ առօրյա շրջանառության համար նախատեսված մետաղադրամի վրա պատկերվում է նախագահի դեմքը, և այն արդեն շրջանառության մեջ է։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
ԱՄՆ դրամահատարանը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով ոսկեգույն մեկ դոլարանոց մետաղադրամի թողարկումը։ Գերատեսչությունը հորդորել է քաղաքացիներին ստուգել իրենց մոտ եղած մանրադրամը, իսկ հավաքորդներին առաջարկել է ձեռք բերել մետաղադրամները փաթեթներով և պարկերով, որոնք վաճառվում են բացառապես դրամահատարանի կողմից։
Մանրածախ գինը կազմում է 61 դոլար՝ 25 մետաղադրամ պարունակող փաթեթի համար, և 154,50 դոլար՝ 100 մետաղադրամ պարունակող պարկի համար։ Իրականում, առօրյա դրամաշրջանառության մեջ նման մետաղադրամ գտնելը դժվար կլինի, քանի որ մեկ դոլարանոց մետաղադրամներն այդպես էլ լայն տարածում չեն գտել ամերիկացի սպառողների շրջանում և շրջանառվում են շատ ավելի հազվադեպ, քան թղթադրամները։
Չնայած իր գույնին՝ մետաղադրամը ոսկի չի պարունակում, այն բաղկացած է 88,5% պղնձից՝ ցինկի, մանգանի և նիկելի հավելումներով։