Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով իրականացվող բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագիծը։

Հայաստանի Հանրապետությունում օդային ճանապարհով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ ցամաքային ճանապարհով (ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով) իրականացվող բեռնափոխադրումների ծավալների համեմատությամբ, կազմում է մոտ 0,2 տոկոս։ Ավիացիան Հայաստանի Հանրապետության՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետության համար ունի կարևոր նշանակություն, իսկ օդային բեռնափոխադրումները առավել արագ և անվտանգ բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից ցամաքային տրանսպորտի հետ համեմատելիս մրցակցային առավելություն ունեն։

Միաժամանակ, զարգացած երկրներում (օրինակ՝ Լյուքսեմբուրգում, ԱՄԷ-ում, Կատարում, Սինգապուրում) օդային բեռնափոխադրումների մասնաբաժինը կազմում է մոտ 1-1,5 տոկոս։

2025 թվականի տվյալներով, օդային ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 42,5 հազար տոննա, ինչը 0,7 տոկոսով առավել է եղել 2024 թվականի ցուցանիշներից։ Բեռնափոխադրման ծավալները և այս ոլորտում աճի տեմպերը խթանելու, ինչպես նաև ՀՀ ծագման ապրանքների արտահանումը ավելի նոր ուղղություններով մատչելի դարձնելու համար անհրաժեշտություն կա ծախսերի նվազեցման տարբեր գործիքակազմ կիրառել։ Բեռնատար օդանավերով թռիչքների ծախսերի կառուցվածքի մեջ, կախված օդանավի տեսակից և թռիչքների հեռավորություններից, ավիացիոն վառելիքի ծախսը կազմում է 3050 տոկոս:

Հաշվի առնելով ավիացիոն վառելիքի ծախսի ազդեցությունը թռիչքի տնտեսության հաշվարկում, դրա ծավալի մասնակի փոխհատուցումը որոշ ժամանակահատվածում կարող է լավ պայմաններ ստեղծել միջին և բարձր արժեք ունեցող ապրանքների արտահանման համար և ապահովել տվյալ նոր ուղղություններով կայուն փոխադրումների ձևավորում։

Այս որոշմամբ առաջարկվում է խթանել Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով նոր ուղղություններով ՀՀ ծագման բեռների արտահանումը, ինչը կնպաստի օդային ճանապարհով բեռնափոխադրումների աճին, կխթանի Հայաստանի Հանրապետությունից արտահանման շուկաների հասանելիությանը, ապահովելով ավելի արագ և ավելի էժան փոխադրումների առկայության հնարավորությունը տնտեսվարողների համար։

Ակնկալվում է օդային ճանապարհով նոր ուղղություններով ՀՀ ծագման բեռների արտահանման համար մատչելի և կայուն բեռնափոխադրումների կազմակերպում, բեռնափոխադրումների աշխարհագրության ընդլայնում և բեռնափոխադրումների ծավալների աճի ապահովում։

Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում։ Միաժամանակ, 2027 և 2028 թվականների պետական բյուջեի ծախսերում կանխատեսվող միջոցների ծավալը կկազմի մոտ 3 միլիարդ դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor
Ամենադիտված