Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մեզ Փաշինյանն ասում է, որ իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցների պատճառով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների փոխադրում, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցների հետ կապված հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն հայտարարել էր, որ երկաթուղու հետ կապված ուզում ենք բարեկամական լուծում, պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությունը: