Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։

Հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 556,7 մլն դոլար։ Օգոստոսի 27-ին կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ արտահանման ոլորտում Հայաստանը ունի որոշ խնդիրներ։ Նա միաժամանակ վստահություն հայտնեց, թե այդ խնդիրները կլուծվեն հարմարվողականության և դիվերսիֆիկացման գործընթացի ֆոնին։

Թավադյանի գնահատմամբ՝ արտաքին առևտրի նվազման հիմնական պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումներն են։

«ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների միջև պետք է ապահովվի ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Այս պահին այդ ազատություններից երկուսը կասկածի տակ են դրված, քանի որ սահմանափակումները դեռ շարունակվում են»,- ասել է տնտեսագետը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ սանիտարական սահմանափակումներ էր կիրառում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, սակայն ներկայիս սահմանափակումների ծավալն ու տևողությունը, ըստ տնտեսագետի, ավելի խնդրահարույց են։

«Հայաստանի պատրաստի արտադրանքի՝ հատկապես բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսական և հարակից արտադրանքի զգալի մասն էլ՝ մոտ 90 տոկոսը, նույնպես գնում է Ռուսաստան։ Այս պայմաններում արդեն մոտ երեք ամիս Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են ստեղծել երկրի գլխավոր արտահանման շուկայի համար»,- նշել է Թավադյանը։

Տնտեսագետն ընդգծել է` արտահանման խնդիրներն արդեն արտացոլվում են նաև Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,7 տոկոս։

Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը զգալի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում արտահանման աշխարհագրության էական փոփոխության մեջ։

2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 320 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։

«Ինչքան էլ կառավարությունում հայտարարում են դիվերսիֆիկացման, այլ շուկաներ դուրս գալու և արտահանման ուղղությունների ընդլայնման մասին, թվային ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ առաջին տեղում։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումն աճել է գրեթե 5 անգամ, մինչդեռ Եվրամիության ուղղությամբ գրեթե նույնն է մնացել։ Այնտեղ ստագնացիոն վիճակ է, էական փոփոխություն չկա»,- ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ անգամ հիմա ռուսական շուկայի համար նախատեսված հայկական ապրանքների մի մասը շարունակում է հասնել Ռուսաստան, պարզապես՝ այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներով։

«Օրինակ՝ հայկական ծիրանն ու այլ մրգեր դուրս են գալիս դեպի Վրաստան, այնտեղ գրանցվում են որպես վրացական ապրանք և արդեն մաքսատուրքով մտնում Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն՝ դա է հիմնական այլընտրանքային ճանապարհը, ոչ թե նոր շուկաները»,- նշել է Թավադյանը։

2026 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումը կազմել է շուրջ 516,5 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 80,2 տոկոսով։

Սակայն տնտեսագետը կարծում է, որ այս աճը դեռևս բավարար չէ ԵԱՏՄ շուկայից Հայաստանի կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար։

«Յուրաքանչյուր արտադրված ապրանք ունի իր հիմնական շուկան։ Իհարկե կան բացառություններ։ Օրինակ՝ տեքստիլ-տրիկոտաժի արտադրանքը կարողացել է գրավել և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաները։ Բայց հիմնականում ապրանքները նախատեսված են կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական, կա՛մ մեկ այլ շուկայի համար»,-ասել է տնտեսագետը։

Թավադյանի խոսքով՝ Հայաստանի համար բոլոր տեսակի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի հեռավոր շուկաներ տնտեսապես արդյունավետ չէ։ Պատճառներից մեկը Հայաստանի աշխարհագրական դիրքն է և ծովային ելքի բացակայությունը, ինչն ավելացնում է լոգիստիկ ծախսերը։

«Մինչ այս Եվրամիության շուկա հիմնականում արտահանվել է հանքաքար և սև մետաղ՝ մոտ 80 տոկոս, մոտ 10 տոկոսը՝ տեքստիլ-տրիկոտաժ, իսկ մնացած 10 տոկոսը՝ այլ ապրանքներ։ Այսինքն՝ մեր գյուղատնտեսական և հարակից արտադրանքի հիմնական մասը նախատեսված չէ Եվրամիության շուկայի համար»,- նշել է նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է կառուցվի փոքր ծավալով, բայց բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքների շուրջ։ Նրա խոսքով՝ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, օրինակ՝ լոլիկի կամ ծիրանի արտահանումը Եվրոպա կարող է բարդ լինել բարձր տրանսպորտային ծախսերի և պահպանման սահմանափակ ժամկետի պատճառով։

«Գյուղատնտեսական ապրանքները, օրինակ՝ լոլիկը կամ ծիրանը, դժվար է արտահանել Եվրամիության շուկա։ Առաջին հերթին բարձր են տրանսպորտային ծախսերը, երկրորդ՝ մինչև ապրանքը տեղ է հասնում, այն կարող է փչանալ։ Այս տեսանկյունից պետք է մտածել այդ ապրանքների ավելի խոր վերամշակման, դրանց վրա ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծելու և հայկական բրենդով ավելի լավ ներկայացնելու մասին»,-ասել է տնտեսագետը։

Որպես օրինակ նա նշել է նուշի արտադրությունը, որը, ի տարբերություն թարմ մրգի, պահպանման ավելի երկար ժամկետ ունի և կարող է ավելի հարմար լինել հեռավոր շուկաներ արտահանելու համար։

Տնտեսագետի խոսքով՝ նոր շուկաներում հայկական արտադրանքի ներկայությունը մեծացնելու համար անհրաժեշտ է պետական լայնածավալ աջակցություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար արտահանման իրական դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ միայն նոր ուղղություններով ապրանք ուղարկելը, այլև այնպիսի արտադրության զարգացում, որը մրցունակ կլինի այդ շուկաներում՝ հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ սահմանափակումներն ու համեմատաբար փոքր արտադրական ծավալները։

Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՈսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու Սկսվել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան․ Պեսկով Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին․ Պուտին Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված