Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

886- վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:

1827 – ռուս-պարսկական պատերազմի (1826—1828)  ժամանակ տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:

1897 – ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):

1938 – ԽՍՀՄ-ում մտցվել է ԲՈՒՀ-երում հեռակա սովորելու օրենք:

1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:

1953- վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:

1965 – ծնվել է պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ նախարար Կարինե  Մինասյանը։

1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։

1990 - Երևանում սպանվել են  առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսներ դարձած ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, և Վիտյա Այվազյանը։

2002- ընդդիմադիր կուսակցությունների  գրեթե մեկ շաբաթ տևած բանակցությունները ավարտվել են, և ըստ ՀԺԿ-ի գրասենյակի հայտարարության 14 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները վերջնական համաձայնության են եկել:

2007- պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում:

2018- Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:

2019-«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:

2023- հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը շրջափակման մեջ գտնվող Արցախ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541- օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:

1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:

1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:

1698 –Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ: 

1756 – Պրուսիայի թագավոր ֆրիդրիխ 2-րդը իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա սկիզբ դնելով 7-ամյա պատերազմին (1756—1763):

1758 –ԱՄՆ-ի Նյու- Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:

1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:

1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը: 

1831 - Մայքլ Ֆարադեյը բացահայտում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:

1862– ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:

1883 –Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:

1885 – գերմանացի ինժիներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:

1897– Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։

1904- վախճանվել է օսմանյան 33-րդ սուլթան Մուրադ 5-րդը:

1907- Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:

1929-գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը:

1941 - նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:

1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:

1949– ԽՍՀՄ-ում Սեմիպալատինսկում փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը` ՌԴՍ-1-ը։

1958 –ծնվել է  ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։

1966- վախճանվել է եգիպտացի աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը:

1982– Գերմանիա Դարմշտադտ քաղաքի Ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր Մայտներիումը։

1993-Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեում ընտրողները անվստահություն են հայտնել Աբուլֆազ էլչիբեյին, և նա պաշտոնապես հեռացվել է պաշտոնից։

1995-մահափորձ է իրականացվել էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ՝ խորհրդարանական ավտոկայանատեղի մոտակայքում պայթեցվել է նրա  «Նիվա», ավտոմեքենան, Շևարդնաձեն ստացել է թեթև վնասվածքներ։

2001- հայտնաբերվել է երկարակեցության գենը:

2004- տեղի է ունեցել 27-րդ  Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Աթենքում (Հունաստան):

2005– սկսվել է «Փախուստ բանտից» ամերիկյան հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։

2012– Լոնդոնում սկսվել են  15-րդ Ամառային Պարաօլիմպիկ խաղերը:

2025 —վախճանվել է խորհրդային և ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շեդրինը:

Կ.Խաչիկյան

 

Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ
Ամենադիտված