Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Թոփչյան. Երաժշտական աշխարհում Հայաստանին արդեն գիտեն, բայց մեզ էլի ծանր աշխատանք է սպասվում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի մեկնարկը հուլիսի 4-ին տրվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։  Panorama.am-ին մաեստրո Թոփչյանն ասաց, որ բարձր է գնահատում «Արմենիա» մրցույթ-փառատոնի կազմակերպիչների, մասնավորապես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությունը։

«Մենք Սերգեյ Սմբատյանի հետ արել ենք այն, ինչ պետք է վաղուց անեինք՝ միասին լինեինք։ Ես շատ ուրախ եմ դրա համար, և այսուհետև այդպես էլ շարունակվելու է։ Մենք շատ ծրագրեր ունենք, բազմաթիվ հարցերի ու անելիքների մասին ենք խորհում, ու դա հրաշալի է։ Մտածում ենք ապագա հայ երաժիշտների, կրթական որակի մասին։ Կողք-կողքի շատ հեշտ ու ավելի ամուր է, և կարծում եմ՝ «Արմենիա» մրցույթ-փառատոնը առաջին հերթին այս միասնության արդյունքն էր։ «Արմենիա» մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավերը Սերգեյ Սմբատյանինն էր, և ի նշան սերտ բարեկամության՝ անմիջապես համաձայնեցի։ Ես նաև շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ Երիտասարդական նվագախմբին հաջողվել է համախմբել Հայաստանի նվագախմբերը՝ ֆիլհարմոնիկ, կամերային, երիտասարդական։ Բոլորը միասին էին փառատոնի ընթացքում, ինչն իհարկե հրաշալի մի ձեռնարկ էր։ Եվ ակամա մտածում ես՝ ի՞նչն էր խնդիրը, որ մինչև հիմա նման բան տեղի չէր ունենում։ Սակայն կարևորն այն է, հիմա արդեն ամեն ինչ նորմալ է»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը նշեց, որ Հայաստանն այսօր աշխարհի երաժշտական մեծ եռուզեռից մի քիչ դուրս է. «Թեև այս տարիների ընթացքում բոլորս էլ մեր հերթին ինչ-որ բան արել ենք, մեծանուն երաժիշտներ են ժամանել Հայաստան, սիրել են Հայաստանը։ Եվ երիտասարդական, և ֆիլհարմոնիկ նվագախմբերն աշխատել են այդ ուղղությամբ։ Հայաստանում կան նաև այլ միջազգային փառատոներ, որոնք բավականին բարձր մակարդակի են։ «Արմենիա» մրցույթ-փառատոնն էլ մի քայլ էր, որին հրաշալի երաժիշտներ մասնակցեցին։ Փակման համերգին ելույթ ունեցավ Մաքսիմ Վենգերովը։

Անշուշտ, այս ամենը նպաստում է, որ կարողանանք մտնել այդ հիմնական շարժման մեջ։ Տարիներ առաջ, ես հիշում եմ, երաժշտական աշխարհում Հայաստանի տեղն էլ չգիտեին քարտեզի վրա։ Հիմա գիտեն, բայց մեզ էլի ծանր աշխատանք է սպասվում, որպեսզի կարողանանք հիմնավոր տեղ ունենալ։ Ու այդ ամենը պետք է համակարգված անել։ Եթե անգամ առանձին նախաձեռնություններ են լինում, բոլորը պետք է ծառայեն մի նպատակի, որպեսզի Հայաստանի անունը դասական երաժշտության աշխարհում ինչ-որ բան նշանակի։ Այդ դեպքում էլ կշահեն Հայաստանի երաժիշտները»։

Առաջին անգամ անցկացվող «Արմենիա» միջազգային մրցույթին դիմել են 14 երկրի 48 դաշնակահարներ։ Բավականին պատկառելի աշխարհագրություն է, ինչը Է. Թոփչյանը դրական է գնահատում։

Նշենք, որ Էդուարդ Թոփչյանն այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր։ Խոսելով խաչատրյանական մրցույթի մասին՝ մաեստրո Թոփչյանն ասաց, որ այն բացառիկ բարձր մակարդակի ժյուրիի կազմ ուներ՝ Իզաբել Բայրաքդարյան, Ջոն Ֆիշեր, Ռիչարդ Ռոդզինսկի, Մարկ Հիլդրյու և այլք, և այս կազմը արդեն իսկ խոսուն է. «Երաժշտության պարագայում ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Բայց ինձ թվում է՝ երաժշտության մեջ էլ կարելի է տարբերակել շատ լավը, լավը, արտակարգը, միջինը։ Ես հերթական անգամ համոզվեցի, որ մրցույթներում ամենաբարձր մակարդակի մասնագետն այդ ամենին նայում է իր աչքերով, իր պրիզմայով, իր տեսանկյունից։ Ես, լինելով ժյուրիում, տեսա, որ իրոք ամեն ինչ անաչառ էր, ամեն մարդ արեց այն, ինչ ինքը մտածում էր։ Հետաքրքիրն այն էր, որ ոչ մեկի կարծիքը մյուսի վրա չէր ազդում։ Ժյուրին ուներ տարաձայնություններ, ինչը, անխոս, նորմալ էր»։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը Երևանում անցկացվեց հուլիսի 4-12-ը։ Այն կյանքի էին կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն անցկացվում էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

«Արմենիա» միջազգային մրցույթին մասնակցեցին 14 երկրի 48 դաշնակահարներ, որոնցից լավագույն 5-ը հնարավորություն ստացան հանդես գալու 2018թ. Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին, որն աշխարհում ունի ամենամեծ մրցանակային ֆոնդը՝ 200 հազար եվրո։ «Արմենիա» միջազգային փառատոնին մասնակցում էին համաշխարհային մեծության աստղեր՝ Մաքսիմ Վենգերով, Նարեկ Հախնազարյան, Ռոման Կիմ, Նարե Արղամանյան և ուրիշներ։ 

Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»
Ամենադիտված