Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

mpsh.ru–ն «Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է այն, ինչ ոչ ոք չէր սպասում, բայց բոլորն արդեն սովորել են դրան: Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ Քյարքի (Տիգրանաշեն), Բարխուդարլի և ՅուխարիԱսկիպարա (Վերին Ոսկեպար) գյուղերը Հայաստանի մաս չեն կազմում, դրանք ադրբեջանական տարածք են, և վերջ:

Հայ հասարակությունը պայթել է: Ընդդիմությունը գոռում է դավաճանության մասին: Մասնագետները զգուշացնում են, որ այդ գյուղերը հանձնելը կաթվածահար կանի հարավային Հայաստանը և կսպառնա երկրի տարածքային ամբողջականությանը:

Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում: Նա կրկին ժպտում է, ձեռքերը տարածում և խոսում «խաղաղության» մասին: Բայց այդ «խաղաղությունից» նոր պատերազմի հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանը «հայոց Հուդան» է: Նա համբուրում է Հայաստանի այտը և նրա տարածքները տալիս Ադրբեջանին: Դա դավաճանություն է՝ քողարկված դիվանագիտության ներքո: Կամ, ավելի կոշտ ասած, Փաշինյանը «Հայաստանի դիվանագիտական գերեզմանափորն է»։ Նրա յուրաքանչյուր զիջում ևս մեկ բահ հող է հայկական պետականության դագաղի վրա։ Եվ նա հող է լցնում այնքան ջանասիրաբար, կարծես թե հաշվիչով է վարձատրվում։

Փաշինյանը հայտարարել է, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է հիմք հանդիսանում Բաքվի հետ խաղաղության համար։ Դրա հիման վրա է նա այդ գյուղերը համարում «ոչ Հայաստանի մաս»։ Բայց կա... մի բայց. Ալմա Աթայի հռչակագիրը ճանաչում է նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ԽՍՀՄ փլուզման ժամանակ, իսկ քարտեզների վրա Տիգրանաշենը Խորհրդային Հայաստանի մաս էր կազմում։ Ավելին, 2021 թվականին հենց Հայաստանի ներկայիս կառավարությունն է փոփոխություններ մտցրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում՝ իրավաբանորեն ճանաչելով Տիգրանաշենը՝ որպես երկրի անբաժանելի մաս։ Իսկ 2026 թվականի հունիսի 7-ին այնտեղ ընտրություններ են անցկացվել։ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ Բայց նա դա անում է այնպիսի վստահությամբ, կարծես այդ օրենքները ստորագրել է ուրիշ մեկը, այլ ոչ թե ինքը։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատում». այդպես է նա անվանում իր կապիտուլ յացիան։ Եթե Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, Հարավային Հայաստանը կշրջափակվի։ Սա զիջում չէ։ Սա կապիտուլ յացիա է։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանում մեղադրել է Փաշինյանին Տիգրանաշենի հանձնման համար հող նախապատրաստելու մեջ։ Նա միացրել է 2022 թվականի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ անկլավների գոյության համար իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ «Իմ ելույթը կարող էր վերնագրված լինել. «Վերադարձրեք հին Նիկոլին»։ Ողջամիտ հարց է առաջանում՝ գտե՞լ եք նոր հիմքեր։ Եթե այո, ապա հայտարարեք դրանց մասին, հակառակ դեպքում ի՞նչ իրավունքով եք բարձր ամբիոններից հայկականի փոխարեն օգտագործում ադրբեջանական տեղանուններ», - ասել է Վարդանյանը։

Երևանը եռում է։ Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում։ Նա նման է թմրամոլի, որը վաճառում է իր վերջին ունեցվածքը պարզապես ևս մի քիչ «խաղաղություն» ստանալու համար։ Փաշինյանը ձևացնում է, թե Տիգրանաշենը երբեք հայկական չի եղել։ Սակայն դա սուտ է, որը հեշտությամբ կարելի է ստուգել։ Նա հերքում է, որ Տիգրանաշենը պատկանում է Հայաստանին, չնայած իր սեփական կառավարությունն է մեկ տարի առաջ ճանաչել այդ գյուղը որպես հայկական: Կա՛մ նա տառապում է պատմական ամնեզիայով, կա՛մ պարզապես ստում է: Երկուսն էլ նրա քաղաքական կարիերայի համար մահապատիժ են։ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական սահմանների ցանկացած փոփոխություն կարող է որոշվել միայն ազգային հանրաքվեով: Սահմանների փոփոխության վերաբերյալ հանրաքվեի բացակայության դեպքում Տիգրանաշենի հանձնումը խիստ հակասահմանադրական գործողություն է։

Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը կամավոր կերպով տարածքները հանձնում Ադրբեջանին:

Բացատրություն 1. «Խաղաղություն ցանկացած գնով» - Փաշինյանը անկեղծորեն հավատում է, որ զիջումները կհանգեցնեն Բաքվի հետ խաղաղության:

Բացատրություն 2. «Արևմտյան ճնշում» Փաշինյանը գործում է Բրյուսելի և Վաշինգտոնի հրամաններով, որոնք ցանկանում են «փակել Կովկասի հարցը»։

Բացատրություն 3. «Փրկել սեփական կաշին» - Փաշինյանը գիտի, որ իր ռեժիմը փլուզվում է, նրա վարկանիշն ընկնում է, ընդդիմությունը ուժ է հավաքում, պետք է «փակել» Ադրբեջանի հետ հարցը, որպեսզի հետագայում հնարավոր լինի ասել. «Ես խաղաղություն բերեցի»։ Եվ մնալ իշխանության գլուխ ցանկացած գնով, նույնիսկ տարածքների գնով։ Ցինիզմ, որը հատուկ է նրան։

Երեք սցենար՝ ի՞նչ է սպասում Հայաստանին Տիգրանաշենի հանձնումից հետո:

Սցենար 1. «Շրջափակում և փախուստ» Տիգրանաշենը զիջվում է Ադրբեջանին։ Բաքուն անմիջապես այնտեղ ռազմական բազա է տեղակայում, Հայաստանի հարավային միջանցքը կաթվածահար է լինում։ Սկսվում է բնակչության արտահոսքը Սյունիքից և Վայոց ձորից։ Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածք, այլ նաև մարդկանց։

Սցենար 2. «Նոր պատերազմ» - Ադրբեջանը, զգալով Երևանի թուլությունը, նոր պահանջներ է ներկայացնում, Փաշինյանը պատրաստ չէ պաշտպանել երկիրը, Բաքուն սկսում է հայկական տարածքները «մաքրելու» գործողություն։

Սցենար 3. «Հեղափոխություն Երևանում» Հայ հանրությունը դուրս է գալիս փողոց, ընդդիմությունը միավորվում է, Փաշինյանը տապալվում է, նոր կառավարությունը վերանայում է բոլոր զիջումները և ուժի դիրքերից է սկսում բանակցություններ Բաքվի հետ։ Սա միակ սցենարն է, որտեղ Հայաստանը գոյատևում է։

Եզրակացություն. Փաշինյանը չի փրկում Հայաստանը։ Նա փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը։ Հայաստանը վճարում է նրա ամբիցիաների համար և կշարունակի վճարել մինչև կա՛մ Հայաստանը փլուզվի, կա՛մ Փաշինյանը հեռանա։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, նա իր սեփական երկրի դահիճն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական «Մեծ դասամիջոց». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգահամակարգին uպառնացող վտանգների պատճառով Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Հրշեջ-փրկարարները մարել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՀրդեհ Նոր Գեղիում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկներ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Դոլի Փարթոնը Իրանն ԱՄՆ-ի հետ hրադադարի ժամանակահատվածում նոր uպառազինnւթյուն է գնել. Իրանի ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանը Հունգարիայի կողմից դասակարգվում է որպես «սպառնալիք»
Ամենադիտված