Էլինա Ավանեսյանը պարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլում
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլի քառորդ եզրափակչում 3:6, 6:7 հաշվով պարտվել է աշխարհի 142-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային ու դուրս մնացել պայքարից:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Չառաևան որակավորման փուլում կխաղա շվեյցարացի Սյուզան Բենդեկիի հետ։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 159-րդ տեղում է, իսկ Ալինա Չառաևան 108-րդն է: