2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5%
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 26.5% աճ,
ծառայություններ՝ 17% աճ,
արդյունաբերություն՝ 3.1% աճ,
Առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։
2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6․7%-ով. արտահանումը նվազել է 15․7%-ով, իսկ ներմուծումն աճել՝ 21.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%: