Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է փակ, և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխի իր քաղաքականությունը և չի կատարի ստանձնած պարտավորությունները, հայտնում է Irna-ն։
Ըստ նրա, Թեհրանը չի ձգտում ընդլայնել հակամարտությունը, սակայն պատրաստ է անցնել ավելի կոշտ գործողությունների, եթե Վաշինգտոնի կողմից տնտեսական ճնշումը շարունակվի։
Ռեզային նաև նախազգուշացրել է, որ եթե երկրներն աջակցեն ամերիկյան պատժամիջոցներին և վնաս հասցնեն Իրանի շահերին, Թեհրանը կարող է թույլ չտալ նավթի արտահանումը ոչ միայն Հորմուզի նեղուցով, այլև ամբողջ Պարսից ծոցից։
Նա հավելել է, որ Իրանը արդեն պայմանավորվածության է հասել Օմանի հետ նեղուցի շրջանում կենտրոնական նավագնացության երթուղու օգտագործման հարցում, սակայն կողմերի համատեղ հայտարարությունը դեռ պատրաստ չէ։
Ռեզայիի հայտարարությունները հնչել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության և աշխարհի կարևորագույն նավթային երթուղիներից մեկում նավագնացությունը սահմանափակելու Թեհրանի սպառնալիքների ֆոնին։