Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Գոգարան, Շենավան բնակավայրերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փողոցների, Ներսիսյան թիվ 1, 2 բազմաբնակարան շենքերի, Ներսիսյան կոոպերատիվ թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: